Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ–ն հզոր հարված է պատրաստում Սիրիայի համար

МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ պետդեպարտամենտն այդպես էլ մինչև վերջ հրաժարվեց որևէ հոդաբաշխ բացատրություն տալ այն մասին, թե ինչ աղբյուրներից և ինչպես է իրենց հայտնի դարձել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի կողմից հնարավոր նոր քիմիական հարձակման նախապատրաստության մասին տեղեկատվությունը: Սակայն, այստեղ ոչ միայն արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսքով են Սիրիային պատժող դաշնակից գտել, այլև CNN–ի վկայությամբ, իրենց ռազմանավերն ու ինքնաթիռները տեղավորել են հարձակողական դիրքերում, Սիրիայի՝ ողբերգականորեն հայտնի Շայրաթ ավիաբազային հարվածելու համար: Հեռուստաընկերության տեղեկատուների տվյալներով՝ ամերիկյան օդուժը շուրջօրյա հսկողություն է սահմանել Շայրաթի ուղղությամբ, որովհետև հետախուզությունն, իբր, այնտեղ ինքնաթիռների և անհասկանալի բեռնարկղերի տեղաշարժ է նկատել վերջին օրերին: Մյուս կողմից էլ՝ USS George H.W. ավիակիրը, Tomahawk թևավոր հրթիռներով հագեցած 2–ական ականակիրների ու հածանավերի հետ մեկտեղ, պարեկություն են անում Միջերկրականի արևելյան ջրերում: Հաղորդվում է նաև, թե Սիրիային հարվածելու համար գործի են դրվելու նաև տասնյակ ռազմական ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ հրամանատարությունը հենց այս շրջանում է կուտակել:
 
ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովն, ի դեպ, տեղեկության տարածումից անմիջապես հետո հայտարարեց, որ հույս ունի ԱՄՆ–ն այս անգամ իսկապես կառաջնորդվի քիմիական զենքի չտարածման ռեժիմի պաշտպանությամբ, ոչ թե ինչ–ինչ հետախուզական գաղտնի տվյալներով սպեկուլյացիաներ կանի՝ այդկերպ պատճառ մոգոնելով ահաբեկչության դեմ պայքարող կառավարական բանակին հերթական անգամ հարվածելու համար: Լավրովն, այսպիսով, ԱՄՆ–ին կոչ է արել սադրանքի չգնալ՝ հակառակ դեպքում համարժեք պատասխան խոստանալով: «Մենք կարձագանքենք արժանապատվորեն՝ համարժեք այն իրավիճակին, որը կձևավորվի»,– ասել է ՌԴ ԱԳնախարարը:
 
Դրան զուգահեռ՝ ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովն է բանավեճ ծավալել, երբ կառույցում ԱՄՆ ներկայացուցիչ Հեյլին է հանդես եկել նույն մտահոգությամբ՝ հերթական անգամ հակասական հայտարարություն անելով այն մասին, թե Ասադի հետ Սիրիան չի կարող կենսունակ լինել: «Եթե դուք խոսում եք քիմիական գրոհի, ոչ թե Ասադի մասին, որին, ի դեպ, ձեր իսկ հայտարարությամբ, այլևս չեք կամենում իշխանազրկել, պիտի հիշեք, որ մի անգամ չենք լսել ԴԱԻՇ–ի և այլ խմբավորումների կողմից ահաբեկչության նպատակով գործածվող արդյունաբերական քիմիկատների և ռազմական թունավոր նյութերի մասին: Այդ փաստերը հաստատվել են պաշտոնապես, այդ թվում՝ օտարերկրյա հետախուզական մարմինների կողմից… Հետևաբար, անհրաժեշտ է խուսափել գիտակցաբար արվող դեզինֆորմացիայից՝ հիմնվելով հստակ և ապացուցվող փաստերի վրա…Կարծում եմ Անվտանգության խորհուրդը պիտի կոշտ արձագանքի իր բանաձևերի ցանկացած խախտման առիթով»,– հայտարարել է Սաֆրոնկովը:
 
Ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Բայց դժվար է, իհարկե, չնկատել ոմանց փարիսեցիությունը՝ անմեղ քաղաքացիների հնարավոր մահվան հետ կապված այն դեպքում, երբ հենց նույն պահին, Դեյ–Էզ–Զորի Ալ–Դաբլյան ավանում, ռազմական ինքնաթիռներից տեղացած հարվածների արդյունքում, մոտ 40 իրական կանայք ու երեխաներ են սպանվում, իսկ Ալ–Բադիայում հազարավոր մարդիկ են լքում իրենց տներն ու անասուններին՝ փախչելով իրենց Ասադից ազատագրողներից: Դժվար է հասկանալ նաև Լավրովին, որը խոսելով ԱՄՆ–ի՝ դեռ չկայացած հարվածների անընդունելիության մասին, աչքաթող է անում Գոլանի բարձունքներին՝ Իսրայելի կողմից այս գիշեր հասցված հերթական հարվածները: Եվ դա այն դեպքում, երբ Հոմսի Ալ–Վաար թաղամասի բնակիչները, որոնք երկար ընդմիջումից հետո են վերադառնում, ամենուրեք իսրայելական զենք ու զինամթերք են գտնում տներում…
 
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հանդես եկավ հայտարարությամբ, իբր՝ Սիրիայի իշխանությունները լրջորեն ընդունելով ԱՄՆ նախազգուշացումները, ակնհայտորեն վախեցան քիմիական զենք գործածել: Վախենամ՝ ճիշտ հակառակ պրոցեսն է եղել, և փայփայվող ահաբեկիչներն են հետ կանգնել իրենց նպատակներից: Բայց նույնիսկ այդ դեպքում արդեն իսկ լավ է, որ սադրանքի հեղինակները, կարծես թե, հրաժարվել են նոր լարումից…
 
 
 
Գոհար Սիմոնյան
 
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай