Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր սկանդալ Վատիկանում, որը բոլորովին էլ նոր չէ

МЕЖДУНАРОДНОЕ
Որքան էլ Հռոմի Ֆրանցիսկ Պապը մաքրի եկեղեցին, այսպես կոչված, մաֆիոզ ծառայողներից ու մանկապիղծներից, միևնույն է, դժվար է միանգամից կռիվ տալ գոնե 8000 կամ Վատիկանի շուրջ 2%–ը կազմող մանկապիղծների դեմ, որոնցից շատերը ամենաբարձր դիրքեր են գրավում եկեղեցում: Պապը մի անգամ չի այս երևույթը եկեղեցու մարմինը ճարակած ախտ որակել, իսկ վերջին անգամ անցած ամիս էր, երբ հայտարարեց, թե նույնիսկ կոնկրետ անունների համար աղոթք է դնում իր սենյակում դրված Սրբ. Հովսեփի արձանիկի կողքին՝ բարեխոսություն խնդրելով սնամեջ հոգիների համար:
 
Ավելին՝ կարդինալական վերջին ժողովի ընթացքում Պապը նկատել էր, թե իր համար ցավալի մի փաստ է պարզել, ըստ որի՝ համարյա բոլոր դահիճները երբևէ իրենք են զոհի դերում հայտնվել և արդեն հասուն տարիքում, ասես, փորձել են վրեժ լուծել իրենց հետ պատահածի համար: Պապը նաև հայտարարել էր, թե այնտեղ, որտեղ բռնություն է գործվում՝ անտեսանելիորեն սատանան է ներկա, և, որ հոգևորականները պիտի ուշադիր լինեն, որպեսզի աղոթքով բուժեն իրենց վերքերը, օգնեն խեղելի դիրքում հայտնվածներին, ոչ թե նոր զոհեր, հետևաբար նաև՝ նոր դահիճներ շարեն շուրջբոլորը:
 
Ի դեպ, Պապն այս թեմային նորից ու նոր անդրադառնալու երկու տխուր առիթ ուներ այս շաբաթ: Նախ՝ մանկապղծության մեղադրանքով Իտալիայում 5 տարվա ազատազրկման ենթարկվեց կարդինալ Մաուրո Ինցոլին, որ հանրության մեջ իր վարքուբարքի արդյունքում Դոն Մերսեդես անունն էր ստացել, ինչից հետո Իտալիայի հյուսիսում մենության մեջ աղոթքի ուղարկված Ինցոլիին Պապը ստիպված զրկեց բոլոր օծումներից: Դրանից հետո պարզ դարձավ, որ Ավստրալիայում ավարտվում է դեռ տարիներ առաջ Սիդնեյի արքայական հատուկ կոմիետի սկսած հետաքննությունը, որով փորձ էր արվում պարզել 1950–2010 թթ. բռնության ենթարկված շուրջ 4440 երեխաների ողբերգության հեղինակներին ու միջադեպերի հանգամանքները:
 
Ցավալի էր լսել, որ մեղադրյալներից մեկն էլ Վատիկանի խիստ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն էր՝ Սրբ Աթոռի գանձապահ, ավստրալիական կարդինալ Ջորջ Պելը (ի դեպ, կարդինալի մասին լուրերը դեռ 2012–ից էին պտտվում, բայց ոչ ոք հրապարակավ դրանք չէր հաստատում, և միայն այս փետրվարին Սիդնեյը հայտարարեց բռնություններին՝ նրա անմիջական մասնակցության վերաբերյալ): Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հայտարարեց, թե կարդինալի հետ կապված բազում միջադեպեր կան, որոնք դատական կարգով քննության կարիք ունեն և կարդինալին, որն այժմ Վատիկանում է բնակվում, հուլիսի 18–ին հրավիրեց Մելբուրն՝ դատարանի առջև բացատրություններ տալու:
 
Սիդնեյի արքեպիսկոպոսի գրասենյակը հայտարարություն է տարածել միջադեպի առնչությամբ՝ նշելով, թե հոգևորականը կտրականապես է հերքում իրեն ուղղված մեղադրանքները, իսկ Պապը, ինչպես արդեն ասացինք, ընդհանրական գնահատականներ է տվել երևույթին: Մինչդեռ, ինչպես ասում են, անկրակ ծուխ չի լինում. նույն հատուկ կոմիտեի առջև ժամանակին նաև Պելի հետ նույն տանը բնակված կաթոլիկ հոգևորական Ջերալդ Ռիսդեյլն էր մինչ այդ հերքել 1960–2013 թթ. առնվազն 130 փոքրիկ տղաների պղծելու մեղադրանքները: Բայց վերջը ընդունեց դրանք, և այժմ Պելը նաև նրա գործով պիտի ցուցմունք տա՝ պարզելու, թե ինչ է իրեն հայտնի նաև ծառայակից եղբոր կատարած հանցագործությունների վերաբերյալ:
 
Ի միջի այլոց, այս տարվա սկզբին Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին ստիպված էր խոստովանել, որ առնվազն 213 մլն դոլարի փոխհատուցում է վճարել իր զոհերին: Բայց, անշուշտ, որևէ գումարով չես փոխհատուցի և՛ այն տառապանքը, որին ենթարկվել են փոքրիկ երեխաները, և՛ եկեղեցու հեղինակությունը: Ի վերջո, եթե Աստծո սպասավորների շրջանում է այսպիսի խայտառակություն տիրում, ի՞նչ ասել, այսպես կոչված, աշխարհիկ այլանդակների մասին: Չխոսենք այլևս այն մասին, որ իր ողջ արատներով հանդերձ՝ Վատիկանն, այնուամենայնիվ, սկսել է բացահայտ խոսել իր ախտերի ու աղտերի մասին այն դեպքում, երբ մնացածը բերանները ջուր են առել այնպես, ասես՝ իրենց ներսում միայն ոտքերն ամպոտ հրեշտակներ են ծառայում…
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса