Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն այլափոխվել է. «Սասնա ծռերի» պաշտպան

ОБЩЕСТВО

«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել իր նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ։

Նշենք,որ «Սասնա ծռեր»-ի գործով հունիսի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով:  

Արա Ղարագյոզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այն փաստարկը, որ ես սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ նշել եմ, որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է ինձ հանձնել, փաստաբանական գաղտնիք է պարունակել: Հարկ եմ համարում պարզաբանել դատավարության ընթացքում տեղի ունեցածը: Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրեց ինձ վերցնել ծալած նամակը և զգուշացրեց, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ես վերցրեցի նամակը, սակայն ոստիկանը նամակը խլեց իմ ձեռքից: Ես չէի կարող գուշակել, թե նամակի բովանդակությունը պարունակում էր փաստաբանական գաղտնիք, թե ոչ: Սակայն ես որևէ պատճառ և իրավունք չունեի և չունեմ չվստահելու իմ պաշտպանյալին, այդ իսկ պատճառով լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել եմ, որ Արեգ Կյուրեղյանն ինձ փոխանցել է փաստաբանական գաղտնիք պարունակող նամակ: Նամակն իմ ներկայությամբ չի բացվել, հետևապես ես չէի կարող նամակի բովանդակությունն այլ կերպ որակել: Ինչպես հայտնի է, նամակի բովանդակությունը հրապարակվել է միայն այսօր, ինչը վկայում է, որ ինձ միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ ինձ ուղղված նամակի բովանդակությունը: Սակայն ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն ենթարկվել է այլափոխման, քանի որ նամակն իմ ներկայությամբ չի բացվել և դատական նիստերի դահլիճում չի հրապարակվել: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմումում նշված «... ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը» մտքին, ապա հայտնում եմ, որ ես չեմ հանդիսանում սուրհանդակ, իսկ դատավորի հիշյալ վարկածն ընդամենն անհեթեթ, մտածածին և, վստահ եմ, ակնհայտորեն ուղղված է ինձ՝ սույն քրեական գործից հեռացնելուն: Բոլորիս քաջ հայտնի է, որ սույն քրեական գործը վայելում է հանրային հնչեղություն, և սա դատավորի համար լավագույն հնարավորությունն է ինձ ստվերել հանրության աչքերում: Բացի այդ, ես պատրաստվում եմ վաղը երկու դիմում ներկայացնել, մեկը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ ոստիկանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ»։  

Նշենք,որ ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր,որ «Սասնա ծռերից» 14-ի գործով 2017 թվականի հունիսի 28-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Արա Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու հարցը:  

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»