Ռուսները կգնեն Փոթիի նավահանգիստը. վրացիներն անհանգիստ են. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտը» պատրաստվում է ձեռք բերել Փոթիի տերմինալի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
Չբացահայտելով իր ինֆորմացիայի աղբյուրը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն այս մասին հայտնել է իր գործընկերներին և կոչ արել Վրաստանի իշխանություններին անհապաղ օրենսդրական փոփոխություններ իրագործել ի պատասխան Վրաստանի շահերը ոտնահարելու՝ «Ռուսաստանի մշտական փորձերի»:
Ռոման Գոցիրիձեն նաև մեկնաբանել է Սոչիում «Ռոսնեֆտի» ներկայացուցիչների և «ցխինվալյան ռեժիմի առաջնորդի» կողմից ընդունված որոշումը Ցխինվալիում ռուսական այդ ընկերության գործունեության վերաբերյալ:
Հատկանշական է, որ 2014–ին գործարար Դավիթ Յակոբաշվիլիին վճարելով 144 մլն ԱՄՆ դոլար «Ռոսնեֆտը» գնել է Petrocas Energy Limited–ի մի մասը, և հայտարարել, որ նավթամթերքը Թուրքիա առաքելու համար կօգտագործի հարավկովկասյան միջանցքը:
Խոսվում էր նաև այն մասին, որ Petrocas–ը և դրա համասեփականատեր «Ռոսնեֆտը» 2017 թ.–ին նախատեսում էին Վրաստանի և Ադրբեջանի տարածքով նավթամթերք մատակարարել Իրանին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



