Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

МЕЖДУНАРОДНОЕ

ԵԽԽՎ-ում այսօր քննարկվել է մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաև՝ լրագրողների ու լրատվամիջոցների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ զեկույց։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքում «նախագահին վիրավորելու» քրեական հոդված է ավելացել, որը գործում է նաև Թուրքիայում, ինչպես նաև տեղեկացրել է, որ Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ և ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ Իր ելույթում Ն. Զոհրաբյանը ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Լրջագույն այս խնդիրը, որ ներկայացնում է մեր գործընկեր Ստեֆան Շեննախը, ընդամենը մեկ կամ երկու զեկույցի, մեկ կամ երկու քննարկման թեմա չի կարող լինել։ Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաև լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ բոլոր տեսակի ճնշումների խնդիրը ԵԽ անդամ որոշ  երկրներում այսօր թիվ մեկ մարտահրավերներից է։ Այո, պարոն Շեննախ, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ  ԵԽ անդամ երկրները  ոչ միայն պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունն ու մեդիա ազատությունը,  այլև պետք է  պայքարեն  բոլոր այն խոչընդոտների դեմ, որոնք կարող են առաջանալ հանրությանը ազատ և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելիս։ Պարոն Շեննախ, դուք նաև ԵԽ անդամ Ադրբեջանի հարցով համազեկուցողն եք և ես կուզենայի, որ ձեր ամփոփիչ խոսքում ասեիք, թե ինչպե՞ս եք վերաբերվում  Ադրբեջանի Քրեական օրենսգրքում  կատարված փոփոխությանը, երբ «նախագահին վիրավորելու» քրեական  պատիժ սահմանվեց, և այսօր ադրբեջանական մամուլը ստիպված է աշխատել գրաքննության դամոկլյան այդ սրի ամենօրյա ռեժիմի տակ։ Ի դեպ, խորհրդարանին տեղեկացնեմ, որ  Ադրբեջանի դատախազությունն առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը և սահմանել քրեական առավել մեծ պատիժ՝ Ալիևի և նրա ընտանիքի որևէ անդամի հասցեին քննադատություն հնչեցնելու համար։   

Քրեական օրենսգքի նույն տխրահռչակ հոդվածը գործում է նաև Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ բացահայտ վհուկների որս է սկսված։ Այս պահին Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk» հեռուստաալիքի ղեկավարության հանդեպ` նախագահ էրդողանի հասցեին որոշ արտահայտություններ ընդամենը մեջբերելու համար։  Վերջերս Եվրոպայի Խորհրդում մամուլի ազատության վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ  ՄԻԵԴ-ի փոխնախագահը ևս նշեց, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ խոսքի ազատության ամենավատթար վիճակը Թուրքիայում և Ադրբեջանում է, արձանագելով, որ Եվրոպայի Խորհուրդը չի կարող հանգիստ նայել, թե ինչ են անում  Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Սակայն, իմ անկեղծ տպավորությամբ, առ այս պահը Եվրոպայի Խորհուրդը հանգիստ նայում է, թե ինչպես են Թուրքիայում  և Ադրբեջանում հետապնդում, ահաբեկում, սպառնում, սպանում լրագրողների՝  իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու համար։ Ի դեպ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանը  մամուլի ազատության 2017թ-ի ինդեքսում 180 երկրների ցանկում զբաղեցնում է  162-րդ տեղը, որպես անազատ երկիր: Ավելին, հաշվի առնելով  լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ խորացող ահաբեկումներն ու խոչընդոտները,  «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը  պահանջում է ստեղծել » Լրագրողների անվտանգության հատուկ ներկայացուցչի» պաշտոն, որը կգործի  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին կից: Խորհրդարանին տեղեկացնեմ նաև, մամուլի ազատության ողբալի վիճակ ունեցող Թուրքիայում կարծես թե որոշել են հերոսացներ լրագրողասպաններին, և ըստ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի, «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ և ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ Ահա այսպես։ Ուստի, ես առաջարկում եմ նաև, որ մամուլի հարցերով զբաղվող Վեհաժողովի մեր հանձնաժողովում հատուկ աշխատանքային խումբ ստեղծվի՝ ուսումնասիրելու Ադրբեջանում և Թուրքիայում մեդիա ոլորտում տիրող տագնապալի իրավիճակն ու լրագրողների հանդեպ  բռնությունները։

և ուզում եմ ելույթս ավարտել  ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի խոսքերով՝ «Ադրբեջանում դեֆորմացվել է ճշմարտությանը ծառայելու լրագրողական գլխավոր սկզբունքը»։ Կարծում եմ, մեր հաջորդ քայլը պետք է լինի ԵԽ անդամ կոնկրետ երկրներում Ստեֆան Շեննախի զեկույցում բարձրացված մտահոգությունների լրջագույն ուսումնասիրությունը և խիստ կոնկրետ հակաքայլերի ձեռնարկումը»։

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай