Աֆղանստան խաղաղապահ առաքելության մեկնող ՀՀ զորախմբի անդամները ծանոթացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2017թ. համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 29-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում Աֆղանստան խաղաղապահ առաքելության մեկնող ՀՀ զորախմբի անդամների համար անցկացվել է սեմինար-քննարկում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 և այլ բանաձևերի առնչվող թեմաների շուրջ:
Սեմինարի ընթացքում քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով տուժած կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղապահ առաքելությունների մասնակիցների կողմից կանանց իրավունքների հարգման և այլ հարակից հարցեր:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել անձնակազմի իրազեկվածությունը, տեսական և գործնական գիտելիքները՝ հետագայում խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի համար սեփական ուժերով քննարկումներ կազմակերպելու կարողությունները զարգացնելու նպատակով:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես են եկել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ներկայացուցիչներ:



