Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հերթական փոխհատուցումն է տրամադրել
ОБЩЕСТВОԶինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 29-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հիմնադրամի հրապարակած տվյալները, այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Կարեն Դանիելյանը զոհվել էր մայիսի 20-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։
Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 248 մլն 627 հազար 247 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 151 մլն 800 հազար դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 20-ին որոշում էր կայացրելսահմանված կարգով կատարել հատուցումներ պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ ևպայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքումհամապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:
Զինծառայողների ապահովագրության
Զինծառայողների ապահովագրությա



