Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է. ԱԻՆ-ը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
ОБЩЕСТВО ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հայաստանի տարածքում հունիսի 30-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



