Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արաբիայի քինդեր–սյուրպրիզը` գահերի խաղի կենտրոնում

МЕЖДУНАРОДНОЕ
Սաուդյան Արաբիայի գահերի խաղում հաղթանակած արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդը Իսրայել–ԱՄՆ առանցքի ճարտարապետության, արաբական աշխարհը դրան միացնելու, Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու, Քաթարի ճգնաժամի, օտարերկրյա ակտիվ դիվանագիտական շփումների ու դավադրությունների հյուսման, ինչպես նաև՝ Եմենում ծավալվող աղետի հիմնական պատասխանատուներից է համարվում: Եվ իսկապես. Եմենը տնքում է խոլերայի համաճարկից, սովից ու մաքուր ջրի պակասից, բայց թագավոր հոր զարմիկի գահը սեփականած՝ Պաշտպանության երիտասարդ նախարարն այս իրավիճակում էլ չի մոռանում հուսիների դեմ իր վրեժխնդրության մասին և որոշում է ավիահարվածներ տեղալ երկրի հարավ–արևմտյան Թաըզ նահանգի Զաբաբ և Վազեիա քաղաքների վրա՝ կոտորելով առանց դրա էլ խոլերայից մեռնող խաղաղ բնակիչներին ու ավերելով հնարավոր ամեն ինչ:
 
Դա քիչ էր՝ ռազմաշունչ երիտասարդը որոշել է նաև անձամբ Պուտինի դեմ կռիվ տալ տարածաշրջանում՝ իր պաշտոնական դիմումում հայտարարելով, թե Մոսկվան Արաբիայի գլխավոր վտանգն է իրենից ներկայացնում: «Կարծում եմ՝ Սիրիայում շատ են ահաբեկչական խմբավորումները, որոնց պիտի ճնշել: Բայց ռուսները ոչ թե նրանց են ճնշում, այլ ահաբեկչությունը տարածում են ողջ Մերձավոր Արևելքում: Եվ դժվար չէ հասկանալ, թե որքան են ահաբեկիչները ոգևորվում, երբ տեսնում են, թե Ռուսաստանն ինչպես է օգնում իրենց՝ հարձակվելով ոչ թե իրենց, այլ Սիրիայի ազատ բանակի վրա»,– ասել է թագակիր արքայազնը նշելով, թե այդ առիթով պատրաստվում է վերջնագիր ներկայացնել ՌԴ նախագահին:
 
«Եթե ՌԴ–ն Սիրիայում շարունակի անկանոն ռմբակոծումները, չնայելով դժվարություններին՝ մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի զսպենք այդ ուժին: Ռուսաստանը պիտի հիշի, որ մեր ռազմական հնարավորությունները բավարար են՝ ընդամենը երեք օրում իր ուժերը Սիրիայում ջախջախելու համար»,– ահա այսպիսի ռազմաշունչ հայտարարությամբ է հանդես եկել սելֆիասեր արքայազնը՝ չբացատրելով, թե՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա Արաբիան այդ նույն հնարավորություններով հաջողության չի հասել նույն Սիրիայում, որի ահաբեկիչներն իրենց օգնության ու փողի պակասը երբեք չեն զգացել: Կամ՝ նույնիսկ Եմենում, որտեղ թեպետ միլիոնավոր մարդկանց է գաղթական դարձրել, ավերել երկրի ենթակառուցվածքները և մոտ 120000 մարդկանց մահվան պատճառ դարձել, միևնույն է, չի կարողացել ճնշել հուսիներին ոչ միայն սեփական, այլև արաբական ՆԱՏՕ–ի ուժերով և ԱՄՆ օժանդակությամբ: Բացի այդ, եթե սաուդիներն այդքան հզոր են, ինչո՞ւ է թագակիր արքայազնը թուլության մեջ մեղադրել Արաբիայի ԱԳնախարար Ադել–Ալ–Ջոբայրին՝ հայտարարելով, թե վերջինիս չի հաջողվել Քաթարի նկատմամբ թշնամանք սերմանել Եվրամիության երկրներում, որոնք այս պահին արդեն իսկ պիտի հայտարարած լինեին Արաբիային աջակցելու և ռազմական միջամտության մասին, եթե Քաթարը 10 օրում չկատարի իրեն ներկայացված 13 պահանջները:
 
Այնպես որ, երիտասարդի ակռաներն, իհարկե, դեռ դեմ կառնեն թթու ազոխին, բայց հետաքրքիր է, որ Իրանի ռադիոյի հաղորդմամբ, Արաբիայում ընդդիմադիր կոալիցիա է ձևավորվել՝ խաղաղ իշխանափոխության նպատակով: Իհարկե, չի բացառվում, որ առանց նրանց էլ հանգուցյալ Ազիզ թագավորի մնացած թոռները չհանդուրժեն նրա 7–րդ որդու՝ ներկայի Սալման թագավորի, 12–րդ զավակի պերճախոս արկածախնդրությունը, և աշխարհը հերթական թավշյա իշխանափոխությանն ականատես լինի: Բայց փաստ է, որ Ալամե իսլամական և Իսլամական ալթաջդիդ կուսակցությունները, Ահրար ջազիրա Ալ–Արաբ հավաքականությունն ու Ալ–Ֆեզուլ խումբը մարտականորեն են տրամադրված ընդհանրապես Ալ–Սաուդ ընտանիքի նկատմամբ և հայտարարել են, որ «Ալեների սաուդական ռեժիմը երկիրը ոչնչացման տանելով՝ Արաբիան վերածվել է իսլամական աշխարհի դեմ չարության աղբյուրի, իսկ հանրությանը՝ լուռ զանգվածի»: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:
 
 
Գոհար Սիմոնյան
 
Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта