Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփի համար փոս փորողներն իրենք փոսն ընկան

МЕЖДУНАРОДНОЕ
Վերջին օրերին Թրամփի՝ ռուսական կապերով պայմանավորված սկանդալն անսպասելի շրջադարձ ունեցավ: Նախ՝ վերջնականապես ճշտվեց նրան Կրեմլի հետ կապող կոմպրոմատների սկզբնաղբյուրը, որ New York Times–ի փոխանցմամբ՝ Fusion GPS–ն է: Այնուհետ հիշյալ ընկերությունը հրաժարվեց համագործակցել Սենատի հատուկ կոմիտեի հետ, որտեղ հիմա ոչ այնքան սկզբնապես պլանավորված գործով են զբաղվում, այլ Fusion GPS–ին ֆինանսավորողների հայտնաբերմամբ և նրա կառավարական կապերով:
 
Ի վերջո, հենց դրա ձեռքում էին հայտնվել, իբր, հետախուզական մարմիններից ստացված տվյալները, որոնք էլ Fusion GPS–ի թեթև ձեռքով հաստափոր հատորյակի էին վերածվել: Չխոսենք արդեն այն մասին, որ հենց այս ընկերությունն է տարիներ շարունակ զբաղվել հանրապետականների սև PR–ով: Ի դեպ, New York Times–ի հետաքննության արդյունքում, ակնհայտ է դարձել նաև ընկերության՝ դեմոկրատների հետ ունեցած կապը, ինչպես նաև այն, որ Fusion GPS–ի համահիմնադիրներից Փիթեր Ֆրիչը միայն մի նվիրաբերությամբ ուղիղ 1մլն. դոլար է փոխանցել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հիմնադրամին: Եվ այս համատեքստում հարկ է նշել նաև, որ անկախ Թրամփի նկատմամբ վերաբերմունքից՝ վերջին շրջանում դեմոկրատների շարքերում էլ հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ սենատորներ/կոնգրեսմեններ, որոնք սկսեցին հրապարակավ կասկածել Կրեմլի հետ՝ Թրամփի ունեցած կապերի առնչությամբ:
 
Ավելին՝ նրանցից ոմանք տեսակետ հայտնեցին, որ այդպես էլ որևէ կերպ չապացուցվող դոսյեն, արդեն կես տարի, փաստացի կաթվածահար է անում օրենսդիր մարմինը, որը, լուրջ գործով զբաղվելու փոխարեն, անընդհատ այս խնդրին է բախվում՝ ավելի ու ավելի խճճվելով: Բնականաբար, վերոնշյալ փաստն էլ իր հերթին լուրջ սկեպտիզիմ առաջացրեց նրանց շրջանում: Իսկ արդեն հաջորդ նորությունը բոլորին ստիպեց մտածել ոչ թե ռուսական, այլ հենց ներամերիկյան դավադրության մասին, որում մասնակցի կամ նույնիսկ ուղղորդողի դերակատարում է ստանձնել ամերիկյան մեդիան:
 
Հակառակ դեպքում ոչ մի տրամաբանության չի ենթարկվում CNN–ի պատասխանատու խմբագիր Ռիչ Բարբիերիի՝ հանրության սեփականությունը դարձած ներքին գրագրությունը, ըստ որի՝ արգելվում է եթեր հեռարձակել թեկուզ անուղղակիորեն ՌԴ–ին վերաբերող որևէ նյութ՝ առանց անձամբ պատասխանատու խմբագրի կամ TV–ի հետ կապված Premium Content Video ընկերության փոխնախագահ Ջեյսոն Ֆարկասի հետ համաձայնեցնելու: Ի դեպ, ինֆորմացիայի արտահոսքը կայացած փաստ դարձավ այն բանից հետո, երբ CNN–ը նախ՝ հրաժարվեց հերքել իր հրապարակած կեղծ տեղեկությունն այն մասին, որ նախագահ Թրամփի խորհրդական Էնթոնի Սկարամուկսիի նկատմամբ նույնպես ռուսական գործով հետաքննություն է անցկացվում, ապա արդեն, արտահոսքից հետո, ջնջեց հրապարակումը և ուշացած ներողություն խնդրեց բոլորից: Վստահաբար, դա էլ չէր արվի, եթե ամերիկյան մեդիան մոնիթորինգի ենթարկող Project Veritas–ի աշխատակցի ներկայությամբ CNN–ի պրոդյուսեր Ջոն Բոնիֆիլդը չանկեղծանար ու չնշեր, որ ՌԴ–ին ու Թրամփին առչնվող բոլոր նյութերը, ինչպես մնացած տեղերում, հիմնականում կեղծվում են: Եվ դա այն դեպքում, երբ իրենք ամենաշատն են խոսում, օրինակ, ռուսական RT–ի, Sputnik–ի կեղծիքների և ուղեղների լվացման մասին:
 
Կարճ ասած՝ պրոցեսը հետաքրքիր հուն է տեղափոխվում: Եվ այնքան, որ հիմա էլ Թրամփին մոռացած՝ նույն դեմոկրատները սկսել են մեղադրել Օբամային, որն, իբր, ամիսներ առաջ է տեղեկացված եղել ռուսական ծրագրերի վերաբերյալ և բավարար ուշադրություն չի դրսևորել: Արդյունքում Թրամփը Թվիթերում մի լավ ծիծաղեց բոլորի վրա՝ գրելով, թե դժվար է հասկանում Օբաման օգնե՞լ, թե խանգարել է Հիլարիին: Նա նաև հաղթանակ է որակել այն փաստը, որ եթե իրեն չէին հավատում, այժմ ստիպված կլինեն հավատալ անկախ Project Veritas–ին, որտեղ պնդում են, թե ամերիկյան մամուլը փակում է ճշմարիտ տեղեկատվության՝ հանրության հասցնելու բոլոր ուղիները…
 
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграция