ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
«Այս կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ: 2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
2016 թվականի բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 90,72 տոկոս: 2016թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը իրականացրել է 11 ծրագիր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



