Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրոպան նոր հայացքով է նայում Մերձավոր Արևելքին

МЕЖДУНАРОДНОЕ

Մերձավորարևելյան զարգացումները և հատկապես Սիրիայի իրավիճակը վերջին շրջանում բոլորովին այլ կերպ է ընկալվում եվրոպական ակադեմիական շրջանակներում: Դա իր արձագանքն է գտնում նաև մամուլում, և այժմ շատերն են բաց տեքստով գրում այն մասին, որ նույն Սիրիայում, օրինակ, պատերազմ է ընթանում պատերազմի ներսում: Այլ կերպ ասած՝ մի կողմից իսկապես Սիրիայում կան ուժեր, որոնք դժգոհ են նախագահ Ասադի քաղաքականությունից և կկամենային նույնիսկ Քադդաֆու նմանությամբ մեռած տեսնել նրան, մյուս կողմից՝ կան արտաքին շահեր, որոնց տերերն իրենց հերթին են մանիպուլացնում զինված մորուքավորներին՝ իրականում տարածաշրջանի սեփական քարտեզները գծելով:

ՌԴ–ի պարագան պարզ է. Պուտինը երբեք էլ անկեղծ ազատարար չի եղել Սիրիայում, և միակ խնդիրը, որ այս պահին էլ դրված է նրա զինուժի առջև՝ ռուսական գերտերության ռեաբիլիտացիան կամ դրա գործնական ձևավորումն է: Սա Եվրոպայում հրաշալի են հասկանում: Չնայած՝ վերջին շրջանում սկսել են կասկածել այն հիստերիկ ռուսոֆոբիայի օգտակարության առիթով, որ նաև իրենց պարանոցին է փաթաթվում: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, որի ազնիվ–հակաահաբեկչական պայքարին, գոնե հրապարակավ, մշտապես է կուրորեն հավատ ընծայվել, այստեղ նույնպես իրավիճակի ընկալման/պատկերման զգալի փոփոխություններ կան: Համարյա ամեն օր որևէ հանդեսում հրապարակումներ կգտնեք այն մասին, որ ԱՄՆ իրական նպատակը Սիրիայում ոչ թե հակաահաբեկչական պայքարն է, այլ երկրի մասնատումը: Այդ թվում՝ Եվրոպայից… Մասնավորապես, խոսվում է Սիրիայի հյուսիսն ու արևելքն ի շահ քրդերի մասնատելու, Դամասկոսին հարավ–արևելքում և մինչև Եփրատ մեկուսացնելու մասին, որպեսզի վերջինս չկարողանա հաղորդակցվել նաև Իրանի և Իրաքի հետ, իսկ երկրի ազգային հարստությունը՝ նավթը, այսպես կոչված, Վաշինգտոնին բարեհաճ սուբյեկտների կառավարմանը հանձնելու մասին:

Հետաքրքիր է, որ վերջին ընտրություններից և ԱՄՆ–ի կողմից վարվող ակտիվ հակաիրանյան քաղաքականությունից հետո Եվրոպայում Իրանի հանդեպ ագրեսիվ տոնայնության նվազում էլ է նկատվում: Գոնե մենք որևէ ընդվզման չհանդիպեցինք նաև Թեհրանի՝ ջիհադիստներին բալիստիկ հրթիռներին հարվածելուց հետո: Եվ ընդհանրապես, բոլոր աղմուկ հանած միջադեպերի հետ կապված, ինչպիսին, օրինակ, ԱՄՆ–ի կողմից սիրիական ինքնաթիռի խոցման փաստն էր Ռաքքայի մերձակայքում, հետաքննություններն ավելացել են: Օրինակ՝ գերմանական, ֆրանսիական, ավստրիական, սերբիական մամուլն ակտիվ քննարկում էր սկսել ՄԱԿ–ի կանոնադրության հետ կապված՝ փորձելով պարզել, թե, արդյո՞ք, ԱՄՆ–ի կողմից մատնանշված՝ կոլեկտիվ ինքնապաշտպանություն հասկացությունը կարող է տարածվել այնպիսի ոչ պետական սուբյեկտի վրա, ինչպիսին կենտրոնական և լեգիտիմ իշխանության դեմ զենք պարզած գրոհայիններից կազմված Սիրիայի ազատ բանակն է կամ նույնիսկ՝ քրդերը: Քիչ չեն նաև նյութերը, որոնցում ակնհայտորեն արծարծվում է Ռաքքայից միտումնավոր դեպի Իրան–Իրաք–Սիրիա ազատված փոքրիկ միջանցք և դեպի Պալմիրա բաց թողնված ջիհադիստների թեման: Վերջին օրերին տարածվեց նաև շատ որակյալ հետաքննություն այն մասին, որ, իբր, Ասադի կողմից կիրառված քիմիական գրոհն իրականում սարքովի պատմություն է եղել, ինչն այսօր էլ շատ կարևոր է հատկապես ամերիկյան վերջին հայտարարության ֆոնին, իբր՝ Ասադը քիմիական նոր գրոհ է ձեռնարկում: Ստացվում է՝ ոչ մեկը չգիտի՝ Ասադը հատկապես ինչու պիտի նման քայլի գնա, որտեղ և մանավանդ՝ ինչպես, եթե նույնիսկ ԱՄՆ էքս–նախագահ Օբաման է մեծ հաջողություն որակում Սիրիայի քիմիական պաշարների հաջող դուրսբերումը երկրից, բայց ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչն արդեն խոսել է պատասխան նոր հարվածի մասին:

Այս և այլ փաստեր զգաստացրել են նաև Եվրոպայի քաղաքական էլիտային: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն, օրինակ, Եվրոպային հորդորել է ԱՄՆ պարզ կցորդը չդառնալ և առավել ակտիվ լինել Սիրիայում: «Սիրիան ոչ թե ԱՄՆ–ի, այլ մե՛ր դարպասների մոտ է գտնվում… բացի այդ՝ փախստականներն այնտեղից մեզ մոտ են գալիս հիմնականում: Մենք պիտի առավել ակտիվ լինենք Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացում: Լինելով եվրոպացիներ՝ ինքնե՛րս պիտի պատասխանատվություն զգանք և չսպասենք, որ ինչ–որ մեկը մեր փոխարեն լուծի մեր խնդիրը»,– ասել է Մերկելը՝ Brigitte–ին տված հարցազրույցում:

 

Գոհար Սիմոնյան

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай