Մեկ տարվա մեջ արտաքին առևտրի ծավալներն ավելացել են ընդամենը 700 միլիոն դրամով
ЭКОНОМИКА
Ֆինանսների նախարարության կայքը հնարավորություն է տալիս ցանկացած պահի մեզ հետաքրքրող ցանկացած ժամանակահատվածի համար մակրոտնտեսական ցուցանիշներ դիտարկել:
Ըստ Ֆինանսների նախարարության համապատասխան բաժնից ստացված գրաֆիկական պատկերի, որը մենք առանձնացրել ենք 2015–16 թթ., 2015 թ. արտաքին ատևտրի աճը բացասական տիրույթում է գտնվել, այն կազմել է -51,70%: Առևտրաշրջանառությունը կազմել է -20,90%, ներմուծումը -26,80%, իսկ արտահանումը՝ -4%:
Արդեն 2016 թ. առևտրաշրջանառությունը եղել է 7,40%, արտահանումն ու ներմուծումը համապատասխանաբար՝ 20 և 1,60%: Ընդհանուր արտաքին առևտրի աճը կազմել է 29%:
2015 թ. առևտրաշրջանառության ծավալները կազմել են 4 միլիարդ 724 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար, արտահանումը կազմել է 1 միլիարդ 485 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 3 միլիարդ 239 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդհանուր ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմել է 9 միլիարդ 449 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար: Արդեն 2016 թ. այս թվերը որոշակիորեն ավելացել են: Մասնավորապես արտաքին առևտրի ծավալները ավելացել են 701 միլիոն 500 հազար դրամով:
Այսպես արտաքին առևտրի ծավալները կազմել են 10 միլիարդ 150 միլիոն 600 հազար դրամ: Առևտրաշրջանառությունն իր հերթին կազմել է 5 միլիարդ 75 միլիոն 300 հազար դրամ, ներմուծումը 3 միլիարդ 292 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 1 միլիարդ 782 միլիոն 900 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении