Blognews.am-ը գրում է.
Դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ են ձեր մասին պատմում ձեր իսկ հրապարակած լուսանկարները: BlogNews-ը ներկայացնում է, թե ինչ են ձեր մասին բացահայտում այն նկարները, որոնք դուք հրապարակում եք սոցցանցերում:
Տարատեսակ selfie-ներ (հայելու մեջ, ավտոմեքենայում, տարբեր ֆիլտր երով և էֆեկտներով)

Պրոֆիլում selfie-ների գերակայությունը վկայում է հասարակության կողմից ընդունման և ճանաչման ենթագիտակցական մոլուցքի մասին: Նման մարդիկ առաջին հերթին կենտրոնացված են սեփական եսի վրա, ինքնասիրահարված են, շատ են հիանում սեփական պատկերով:
Սեքսուալ դիրքերով selfie-ներ

Շուրթերը duck face կարգավիճակում, հագուստը ձիգ, կիպ նստող, ընդգծող, հիմնականում միաժամանակ առկա է և՛ խորը դեկոլտե, և՛ կարճ կիսաշրջազգեստ: Այս տեսքով նկարվելիս դուք ասես ճչում եք. «Ես համարձակ, առանց բարդույթների աղջիկ եմ և պատրաստ եմ տարատեսակ էքսպերիմենտների»: Դուք ասես ձեզ վաճառքի հանած լինեք: Մի պահ մտածեք՝ արդյոք սա այն է, ինչ դուք ուզում եք, որ ձեր մասին մտածեն, այսպե՞ս եք ուզում ներկայանալ հասարակությանը: Բացի այդ՝ դուք իսկապե՞ս կարծում եք, որ տղամարդիկ կարող են նման կերպով ներկայացող աղջկան լուրջ վերաբերվել:
Նկար զուգընկերոջ հետ

Դուք ցուցադրում եք ձեր միությունը՝ հայտնելով, որ համարում եք այն ամուր և երկարակյաց: Դուք նմանատիպ նկարով ասում եք. «Ես միայնակ չեմ, ես սիրված եմ, ես գնահատված եմ»: Եթե նմանատիպ նկարները գերակշռում են, սա մտածելու տեղիք է տալիս: Ինչո՞ւ է այդպես: Ո՞ւմ ի՞նչ եք ցանկանում ապացուցել: Գուցե ուզում եք ձեր կամ էլ զուգընկերող նախկինին պայթեցնե՞լ կամ էլ ընկերներին/ընկերուհիներին ցույց տալ, որ սիրային հարցում ավելի հաջողա՞կ եք:
Խմբային նկար

Եթե ձեր նկարներում գերակշռում են խնջույքներից խմբային, ուրախ դեմքերով նկարներ, սա կարող է փաստել այն մասին, որ դուք իրականում ներքուստ դատարկություն և միայնակություն եք զգում: Սա նաև կարող է նշանակել, որ ինչ-որ խմբի անդամ լինելը ձեզ համար շատ կարևոր, և դուք ուզում եք ցույց տալ, որ նրանցից մեկն եք: Դուք ասես ճչում եք. «Ես այս խմբի անդամ եմ, նրանք ինձ են ընտրել, ես էլ եմ ընտրյալ»:
Երեխաներ

Կա երկու տաբերակ․
Դուք տեղադրում եք ձեր մանկության նկարը: Սա կարող է նշանակել, որ դուք հոգնել եք չափահասի կյանքից, պատատասխանատվությունից: Սրա տակ թաքնված է մանկություն վերադառնալու ցանկությունը, որ ձեր մասին հոգ տանեն, գրկեն, օրորոցային երգեն:
Դուք տեղադրում եք ձեր երեխայի կամ էլ բարեկամի երեխայի նկարը:Առաջին դեպքում դուք ասում եք. «Ես մայր/հայր եմ, սա իմ կյանքի մեծագույն ձեռքբերումն է», երկրորդ դեպքում՝ ուզում եք ցույց տալ, որ սիրում եք երեխաների, լավ լեզու եք գտնեւմ նրանց հետ՝ ենթագիտակցորեն ճչալով, որ լավ մայր/հայր կլինեք:
Կենդանիների նկարներ

Եթե ձեր էջը պրոֆեսիոնալ լուսանկարչի էջ է, ապա ձեր իսկ նկարած կենդանիների լուսանկարները տեղադրելը մասնագիտական բնույթ է կրում: Իսկ եթե սովորական տղան իր գլխավոր նկարի փոխարեն տեղադրում է գայլի կամ էլ ինչ-որ այլ հզոր գիշատչի նկար, ապա սա փորձ է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու: Նման նկարներ տեղադրողը ցանկանում է ուժեղ և առնական երևալ:
Աղջիկների պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Աղջիկների էջերում հանդիպում են փոքր-մոքր կենդանիներ, փիսիկներ, շնիկներ և այլն: Սրանք վկայում են, որ էջի տիրուհին բավականին սենտիմենտալ է և ինֆանտիլ:
Բնապատկերներ

Այս պարագայում խոսքը կրկին չի վերաբերում պրոֆեսիոնալ լուսանկարիչներին: Եթե ձեր էջում գերակշռում են բնապատկերները, ապա դուք ներդաշնակության մեջ եք, կյանքը ստացված է, այժմ կարելի է նաև բնությամբ հիանալ: Մյուս կողմից սա կարող է վկայել այն մասին, որ դուք հոգնել եք ձեր կյանքի խելահեղ ռիթմից, ուզում եք առանձնանալ, հանգստանալ և զմայլվել բնությամբ:
Գլամուրային կերպարանքով նկարներ

Նման լուսանկարների հետևում թաքնված է սեփական նարցիսիստական զգացմունքների բավարարումը՝ like-երի և comment-ների շնորհիվ: Սա լուրջ ազդանշան է, հարկ է մտածել սեփական ինքնագնահատականի, դրա կայունացման մասին, փորձել ազատվել like-երի կախվածությունից:
Ճանապարհորդություններից լուսանկարներ

Ոմանք նման նկարների միջոցով ցանկանում են ի ցույց դնել իրենց կարգավիճակը. «Տեսեք, թե որտեղ ես ինձ կարող եմ թույլ տալ հանգստանալ»: Մյուսների համար սա ապացույց է, որ իրենք իրոք այդտեղ եղել են, վերապրել այդ հիանալի էմոցիաները, հաճախ սեփական քրտնաջան աշխատանքի շնորհիվ են կարողացել հայտնվել իրենց երազանքների երկրում:
Լուսանկարներ զբոսանավերի, թանկարժեք մեքենաների կամ այլ շքեղության առարկաների ֆոնին

Այս կերպ դուք փորձում եք ցուցադրել ձեր հաջողակ կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ դրա պատրանք ստեղծել:
Ուտելիքի նկարներ

Թանկարժեք ռեստորաններում մատուցված ուտեստների նկարները կրկին ինքնահաստատման եղանակ են: Իսկ եթե դուք տեղադրում եք ձեր իսկ պատրաստած ուտեստները, ապա ասում եք. «Տեսեք, տեսեք, ինչ համեղ բաներ կարող եմ ես պատրաստել»: Ասես ուզում եք ցույց տալ, որ դուք, բացի ամենից, նաև դա եք հրաշալի կերպով կարողանում անել:
Սեփական զվարճալի լուսանկարներ

Ամենայն հավանականությամբ, դուք բավականին ինքնավստահ եք և կարողանում եք հումորով մոտենալ ինքներդ ձեզ: Նկար, որում զվարճալի տեսք ունես, ամեն մեկը չի համարձակվի տեղադրել, հատկապես աղջիկները: Մյուս կողմից սա կարող է սեփական բարդույթները կատակի տալու միջոց լինել:
Նկար աշխատավայրից

Եթե գերակշռում են նմանատիպ նկարները, ապա տվյալ անձի համար շատ կարևոր է իր աշխատանքը, մասնագիտական վերելքը, նա լի է ամբիցիոզ հեռանկարներով: Նման կերպ դուք ուզում եք ցույց տալ հասարակությանը, որ պրոֆեսիոնալ եք, լուրջ մասնագետ եք:
Կիսատ նկարներ

Նման մարդիկ ուզում են ցույց տալ, որ յուրօրինակ են, տարբերվում են մյուսներից: Նմանատիպ նկարները կարող են նաև վկայել ստեղծագործ բնույթի մասին:



