Չնայած տարիքին ու զբաղվածությանը՝ աստղերը շլացնող տեսք ունեն։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ նրանք գտնվում են կոսմետոլոգների մշտական հսկողության ներքո։ Բայց էֆեկտիվ խնամքի հիմքում կան պարզ կանոններ, որոնք հասանելի են բոլորին։ Եկեք միասին հասկանանք՝ որոնք են դրանք։
Մի’ խնայեք արեւապաշտպան քսուկները.

Գեղեցիկ ու առողջ մաշկին հնարավոր չէ հասնել առանց կանոնավոր արեւապաշտպան քսուկի օգտագործման. հոլիվուդյան աստղերը այն քսում են ամեն օր։ «Ցանկացած այլ ջանքեր անիմաստ կլինեն, եթե շրջանցեք այդ կանոնը։ Այն պետք է մտնի ձեր ամենօրյա սովորության մեջ»,- պնդում է Մադոննայի հետ աշխատող կոսմետոլոգ Մամի Մակդոնալդը։
«SPF-30. սա է ձեր պաշտպանության մինիմալ գործոնը եւ փորձեք թարմացնել այդ պաշտպանությունը օրվա ընթացքում»,- խորհուրդ է տալիս նա։
Բորբոքումների դեպքում մի չորացրեք մաշկը.

Բորբոքումների դեմ մի շարք քսուկներ պարունակում են բենզոկսիդ, որը չափազանց չորացնում է մաշկը, մեծացնում բորբոքումների ռիսկը եւ մաշկի ճարպային շերտի արտադրանքը։
Սպիրտը նպաստում է նույն կերպ, քանի որ բորբոքումներից այդպիսով չեք ազատվի։ Բժիշկ Հարոլդ Լանսերը խորհուրդ է տալիս դադարել չորացնել մաշկը փորձել չորացնել սալիցիլինաթթվի միջոցով, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել կավով մաքրող միջոցների վրա։
Երբեք մի մոռացեք պարանոցի մասին.
«Դեկոլտեի եւ պարանոցի շրջանի մաշկը շատ կարեւոր է, քանի որ մարմնի այդ հատվածը մատնում է տարիքը։ Այդ հատվածի մաշկը բարակ է, նույնատիպ խնամք է պահանջում, ինչ դեմքի մաշկինը, այնպես որ ուշադրություն դարձրեք այդ հատվածին»,- ասում է բժիշկ Բրանդտը, ով աշխատում է Հելի Բերիի, Բրուկ Շիլդսի, Գվինեթ Պելտրոուի հետ։
Մաքրեք մաշկը սառույցով.
Սանտա Մոնիկայից մաշկաբան Ավա Շամբրանը խորհուրդ է տալիս դեմքը մի քանի վայրկյանով մաքրել սառույցի խորանարդներով, քանի որ այդպիսով մաշկի գույնը թարմանում է։ Պրոցեդուրան հոյակապ կարգավորում է արյան շրջանառությունը եւ մաշկը բառացիորեն սկսում է փայլել։
Ճիշտ պահպանեք մաշկի խնամքի միջոցներն ու դեկորատիվ կոսմետիկան.

Բժիշկ Ջալիմանը խորհուրդ է տալիս կոսմետիկան չպահել լոգարանում. տաք ու խոնավ շրջակայքն ունակ է կրճատել կոսմետիկայի ժամկետը, իսկ փչացած միջոցները դժվար թե դրական ազդեն մաշկի վրա, այդ պատճառով էլ դեքմի քսուկներն ու կոսմետիկան, որը հազվադեպ եք կիրառում, պետք է պահել սառնարանում։
Մաքուր պահեք այն ամենը, ինչը շփում ունի մաշկի հետ.

Բժիշկ Լանսերը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել հիգիենային. իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի դեմքին ձեռք տալ կեղտոտ ձեռքերով։ Բժիշկը խորհուրդ է տալիս հաճախ մաքրել սմարթֆոնի էկրանը։
Մի օգտագործեք դեմքի սկրաբեր եւ մաշկը հարող այլ միջոցներ, եթե մաշկը հակված է ակնեի

Սուպերմոդել Քենդալ Ջեները երկար ժամանակ պայքարում էր մաշկային ցանի դեմ։ Նրա կոսմետոլոգ Կրիտսի Կիդը խորհուրդ տվեց չօգտագործել սկրաբեր եւ մաշկը տրորող այլ միջոցներ, քանի որ այդպիսով մաշկն ավելի է բորբոքվում։ Փափուկ, գրագետ մաքրումն առանց օճառի. ահա թե ինչ է անհրաժեշտ մաշկին, իսկ բորբոքումների քանակը նվազեցնելու, կարմրությունն անցկացնելու համար տեղ տեղ ատամի պաստա կամ ասպիրինաջուր քսեք։
Դեմքի մերսումն օգնում է ազատվել աչքի տակի շրջանակներից.

Աչքի տակի շրջանակներից Օլյա Հենրիքսենը խորհուրդ է տալիս ազատվել լիմֆոդրենաժային մերսումով։ Պրոցեդուրան հարթացնում է մաշկը, վերացնում աչքի տակի շրջանակները։ Ի դեպ, այդ մերսումն անելը բարդ չէ եւ այն կարելի է անգամ ինքնուրույն անել։
Խնամեք ձեքռի մաշկը.

Ձեռքերը, ինչպես եւ պարանոցը, այն հատվածն է, որը շատերն են աչքաթող անում։ Փորձեք տնային գործերն անել ձեռնոցներով, մշտապես ձեքռի քսուկ օգտագործեք։
Միշտ մանրակրկիտ մաքրեք մաշկը.

Մաշկաբան Դեբորա Ջալիմանն ընդգծում է. երբեք մի քնեք դիմահարդարմամբ՝ հակառակ դեպքում կունենաք խցանված մաշկ ու բորբոքումներ։ Սա պարզ կանոն է, որին շատերը չեն հետեւում։
Եվ մի մոռացեք առողջ սնվելու մասին. սնունդը մեծ ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա։ Խուսափեք ճարպոտ, տապակած սննդից։ Որքան շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործեք, այնքան կնպաստեք ձեր մաշկի առողջ լինելուն։




