Թուրքերը սրբազան պատերազմ են հայտարարել Call of Duty, Guitar Hero ու Pac-Man խաղերին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական իշխանությունները մտադիր են երկրի տարածքում արգելել Call of Duty, Guitar Hero и Pac-Man տեսախաղերը, քանի որ դրանք նպաստում են իսլամի հանդեպ թշնամական վերաբերմունքի ձեւավորմանը, հայտնում է Newsweek-ը։
Թուրքիայի երիտասարդության ու սպորտի նախարարության կարծիքով այդ խաղերը միտումնավոր տարածում են իսլամաֆոբիա ու պղծում իսլամական խորհրդանիշերը՝ Call of Duty-ի որոշ սյուժեներում խաղացողները պետք է սպանեն մուսուլման ահաբեկիչների, Guitar Hero III: Legends of Rock-ում հերոսները ցատկում են բեմի վրա, որի վրա արաբերեն գրված է «Ալլահ», իսկ Pac-Man-ի պերսոնաժը պարզվում է հետապնդվում է «մուսուլման կանանց ուրվականների կողմից» ։
«Շատ խաղերի նպատակն է մարդկանց բացասական պատկերացում տալ իսլամի վրա։ Թվային խաղերն օգտագործվում են որպես իսլամաֆոբիայի տարածման գործիք։ Հաճախ խաղացողը հանդես է գալիս զինվորի դերում ու ստանում է միավորներ ՝սպանելով մուսուլմանների, որոնց խաղի ստեղծողները ներկայացնում են որպես ահաբեկիչների։ Խաղերի գլխավոր նպատակն է մարդկանց մոտ ստեղծել իսլամի նկատմամբ թշնամական վերաբերմունք»,- մեջբերում է պարբերականը կրթության, մշակույթի ու հետազոտությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Հուսեյֆ Յիլմազին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։



