ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 27-ից 30-ը կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով ՀԱՊԿ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում ՀՀ տարածքում. հոկտեմբերի 9-ից 13-ը կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:
Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը: Բանակցությունների մասնակիցները կիրականացնեն նաև զորավարժությունների անցկացման ուսումնական կենտրոնների տեղազննումը:



