Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը
ЭКОНОМИКАՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում:
Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում և «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երևան, Շարուրի 37 հասցեում:
Հունիսի 29-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հուլիսի 1-ից՝ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Երևան, Աշտարակի խճուղի 2 ա հասցեում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



