Ереван, 23.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ես ունեմ ընկերուհի, ով այս պահին Հայաստանում չի գտնվում, բայց ապագայում անպայման իմ կողքին կլինի. Մովսես Երեմյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել, պարող եւ դերասան Մովսես Երեմյանը, ով օրեր առաջ դարձավ 23 տարեկան: Այս շրջանում դերասանը ներկայանում է «Շանթ» հետուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

Մովսես, երկար ժամանակ էր, ինչ ասես լռում էիք, հետաքրքիր է՝ ինչո՞վ էր պայմանավորված էկրանային լռությունը:

- Լռությունս ավելի շատ պայմանավորված էր իմ մյուս մասնագիտությամբ, քանի որ ես նաեւ պարող եմ եւ դասավանդում եմ այն նույն՝ «Կաստանիետ» ստուդիայում, որտեղ եւ սովորել եմ երկար տարիներ, բացի այդ ամեն շաբաթ հանգստյան օրերին գնում ենք Գյումրի, որտեղ «Կաստանիետ» ստուդիան ունի իր մասնաճյուղը. այստեղի մեր շուրջ 150 եւ ավելի աշակերտներին ամեն շաբաթ եւ կիրակի օրերին փորձում ենք փոխանցել մեր մասնագիտական հմտությունները լատինոամերիկյան եւ եվրոպական պարերի գաղտնիքների վերաբերյալ: Հիմա, երբ խաղում եմ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, կրկին աչքաթող չեմ անում պարը ինչպես այստեղ՝ Երեւանում, այնպես էլ Գյումրիում:

Մովսես, հիմա հանդես եք գալիս «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, ինչպե՞ս ստացաք առաջարկը եւ հետաքրքիր է՝ նոր կերպարին հե՞շտ ինտեգրվեցիք:

- Առաջարկը ստացա «Շանթ» հեռուստաընկերությունից, մասնակցեցի քասթինգին, որտեղ էլ ընդունվեցի: Այստեղ ինձ կերպարը այնքանով դուր եկավ, որ այն մաքսիմում նման է ինձ, իմ ապրելակերպին, բնավորությանը: Այնպես որ հետաքրքիր էր, ես էլ փորձեցի նկարահանվել եւ իմ կերպով ներկայացնել այդ հերոսին: Այս հեռուստասերիալում ներկայացված է մի իրավիճակ, որտեղ մարդիկ փորձում է պայքարել սոցիալական անհավասարության դեմ, որտեղ շատ շեշտակի ներկայացված են հարուստ եւ աղքատ մարդկանց տարբերությունները, այս անհավասարության մեջ ծնվում է սերը, ինչը եւ հաղթում է: Իմ հերոսը փորձում է իր սիրելիին դուրս հանել ստի միջից:

Եթե հետեւենք Ձեր խաղացանկին, կնկատենք, որ բացասական կերպար դուք դեռ չեք մարմնավորել, սա Ձեր ցանկությո՞ւնն է, թե ռեժիսորների ընտրությունը:

- Ոչ, դա իմ ցանկությամբ չի լինում: Վերջերս զրուցում էի ռեժիսորներից մեկի հետ, որի ժամանակ նա ասաց, ինչպե՞ս կարելի է քո դեմքով մարդուն բացասական կերպար տալ, չգիտեմ, գուցե հենց դրանով է պայմանավորված այդ միտումը:

Ճի՞շտ հասկացա, առաջարկի դեպքում բացասական կերպար ներկայացնելուց չե՞ք հրաժարվի:

- Ոչ, չեմ հրաժարվի, ավելին՝ ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ նման դեր մարմնավորել: Ամեն դեպքում, մի փոքր ձանձրալի է անընդհատ միօրինակ կերպարներով հանդես գալը:

Բացի հեռուստասերիալից եւ պարից այլ ծրագրեր ունե՞ք:

- Հիմա գործնական լուրջ փուլում եմ, շատ եմ աշխատում, փորձում եմ մաքսիմում շուտ կառուցել ապագաս, ֆինանսապես կայանալ: Այսինքն՝ բացի արդեն հայտնի աշխատանքներից, այլ գործերով եւս զբաղվում եմ, որոնց մասին չէի ցանկանա բարձրաձայնել. ուժերս ամեն տեղ եմ փորձում:

Մովսես, ավարտել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական բաժինը, հետեւաբար ունեք ձայնային տվյալներ, սա հնարավո՞ր է առիթ հանդիսանա, որ մի օր Մովսես Երեմյանը երգի:

- Հնարավոր է, բայց ավելի քիչ հավանական: Որպես երգիչ չեմ պատրաստվում ներկայանալ ժողովրդին, կերգեմ միայն իմ մտերիմների համար: Կարծում եմ, մի փոքր շատ կլինի պարող, մոդել, դերասան եւ մի բան էլ երգիչ ներկայանալը: Ամեն դեպքում, այս ուղղությամբ առայժմ չեմ մտածել:

Մոդելային բիզնեսի հետ կապված ի՞նչ նորություններ ունեք:

- Այստեղ ես մոդելինգով առանձնապես չեմ էլ զբաղվել: Մոդելային բիզնեսի հետ կապված իմ գործունեությունը հիմնականում ծավալվել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ տարբեր մրցույթների եմ մասնակցել: Կարծում եմ, այստեղ այդ ոլորտը չկա եւ չի էլ փորձում զարգանալ, դրա համար անիմստ եմ համարում Հայաստանում այդ ուղղությամբ անգամ խորանալ, երեւի մի նոր սերունդ պետք է գա, ով կփորձի իսկապես լուրջ զբաղվել այդ գործով եւ զարգացնել այդ բիզնեսը մեր երկրում: Հավատացեք, այդ ոլորտը բավականին հետաքրքիր է, ունի իր խորությունները, ուղղակի Հայաստանում չեն գնահատում այն:

Երբեւէ մտածե՞լ եք շարունակել մոդելային կարիերան դրսում:

- 2010թ-ին, երբ մասնակցեցի Դոմինիկյան Հանրապետությունում կայացած «Mister Universe Model» մրցույթին, բավականին շատ առաջարկներ ստացա տարբեր երկրիներից, որոնք ընդունեցի եւ մեկ տարվա ժամկետով պայմանագրեր ստորագրեցի, բայց մեկ տարի աշխատելուց հետո մեկ ամսով  վերադարձա այստեղ եւ այդ ընթացքը համընկավ ուսմանս հետ, արդյունքում մի կողմ դրեցի այդ բոլոր աշխատանքները եւ որոշեցի ուսումս շարունակել: Կարծում եմ, եթե հիմա էլ խորանամ այդ ուղղությամբ, գուցե մի բան լինի:

Հիմա զղջո՞ւմ եք, որ այն ժամանակ ընտրեցիք ուսումը:

- Ոչ, չեմ զղջում, երեւի բարին էլ սա էր, եկա, սովորեցի, նաեւ այս ոլորտում հայտնվեցի, հակառակ դեպքում այնտեղ մնալով, երեւի էլ չվերադառնայի Հայաստան:

Մոդելինգը այսպես ասած ժամկետ ունեցող մասնագիտոթյուն է, երբեւէ մտածե՞լ եք, որ բաց կթողնեք տարիները:

- Այո, մոդելային բիզնեսը ժամկետային մասնակգիտություն է, բայց ես դեռ 23 տարեկան եմ եւ գրեթե 15 տարի ունեմ այդ ասպարեզում ուժերս փորձելու համար:

Մովսես, երբ դուք «6-րդ զգայարան» հաղորդման հյուրն էիք, մի հայտարարություն արվեց, ըստ որի Ձեր նախկին ընկերուհին ոչ ավանդական սեռական պատկանելիություն ունի, այս հայտարարությունը էլ ավելի սկանդալին դարձավ, քանի որ Ձեզնից առաջ Ձեր նախկին ընկերուհին՝ Անի Երանյանն էր նույն հաղորդման հյուրը եւ իրեն էլ էքստրասենսները այդպիսին էին բնորոշել: Դուք հաղորդման ընթացքում ոչ հերքեցիք, ոչ հաստատեցիք այդ հայտարարության իսկությունը, ինչո՞ւ:

- Նախ պետք է ասեմ, որ այդ հաղորդման ժամանակ իմ ռեակցիաները մոնտաժի արդյունքում տեղադրվել են ոչ ճիշտ տեղերում: Մի անգամ էլ եմ նշել եւ կրկին կասեմ, որ Անիի վերաբերյալ ես երբեք նման բան չեմ մտածել, ով, ինչ ուզում է խոսի, ես չեմ հավատա, որովհետեւ այդ մարդու հետ երկար տարիներ շփվել եմ եւ միասին լուրջ ժամանակ ենք անցկացրել, ու նման բան ընդհանրապես չեմ նկատել, բացի դա, եթե դա ճիշտ լիներ, ապա ի՞նչ գործ ուներ այդ աղջիկն իմ կողքը: Ես չեմ հավատում նման ոչ մի լուրի եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա:

Մովսես հիմա Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

- Այո, ես ունեմ ընկերուհի, ով այս պահին Հայաստանում չի գտնվում, բայց ապագայում անպայման իմ կողքին կլինի:

Մի փոքր կպատմե՞ք նրա մասին:

- Ավելի նպատակահարմար եմ գտնում չպատմել նրա մասին, խոստանում եմ, Ձեզ հրավիրել իմ հարսանիքին, որտեղ էլ կիմանաք, թե ով է նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США