Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արա Բաբլոյան

ПОЛИТИКА

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

 «Հարգելի պարոն Չոն, հարգելի պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չոն Սե Կյունին եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ հանդիպումը նախաձեռնելու համար:

Մենք ողջունում ենք Եվրասիայի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին միասին հավաքելու Ձեր ջանքերը՝ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր:

Հանդիպումը կոչված է միավորել խոշորագույն մայրցամաքի տարբեր երկրների ներկայացուցիչներին, ուր բնակվում է մեր մոլորակի բնակչության ավելի քան յոթանասուն տոկոսը: Եվրասիական տարածաշրջանը, լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների հայրենիք, ունի տնտեսական մեծ ներուժ: Այս համատեքստում այստեղ ներկայացված երկրների քաղաքական, մշակութային եւ տնտեսական բազմազանությունը ամուր հիմք են ստեղծում լուծելու տարածաշրջանային զարգացման ու անվտանգության առավել հրատապ խնդիրները:

Քսանմեկերորդ դարում խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում զգալիորեն բարձրացել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ նույնիսկ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Մենք՝ պատգամավորներս, ազատ են մեր որոնումներում լուծումներ տալու հրատապ խնդիրներին եւ պետք է կարեւոր դերակատարություն ունենանք տարածաշրջանային համագործակցության խթանման, կառուցողական երկխոսության առաջխաղացման գործում, ինչը ավելի կամրապնդի Եվրասիայի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահությունը եւ փոխըմբռնումը:

Այսօր, երբ աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, երկխոսությունն եւ համագործակցությունն ավելի կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի ու սպառնալիքների պայմաններում, ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալացման պայմաններում անկայունությունը մի տարածաշրջանում կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, պետք է միավորենք մեր ջանքերը ` ապահովելու կայունությունն ու խաղաղությունը:

Հարգելի գործընկերներ, այսօր Եվրասիայում ակտիվորեն զարգանում են բազմազան ինտեգրացիոն ծրագրեր: Մենք շահագրգռված ենք դրանց հաջող առաջխաղացման հարցում: Երկխոսությունը եւ տարբեր ինտեգրացիոն միավորումների միջեւ փոխգործակցությունը կարող են կարեւոր ներդրում ունենալ միասնական, առանց բաժանարար գծերի տարածքի ստեղծման գործում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էականորեն բարձրացրել է մեր տնտեսական եւ առեւտրային հնարավորությունները: Մենք մեծապես կարեւորում է Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը շահագրգիռ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք պատրաստ են իրական համագործակցության:

Հայաստանում մենք կարծում ենք, որ անդամակցությունը մեկ ինտեգրացիոն միավորմանը չի սահմանափակում երկրների համագործակցության հնարավորություններն այլ ինտեգրացիոն կառույցների հետ, եթե այդպիսի փոխգործակցությունը չի հակասում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին:

2016 թ. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ստացել է երկխոսող գործընկերոջ կարգավիճակ: Մեծ հետաքրքրություն է մեզ համար ներկայացնում նաեւ Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը:

Այս տարի մենք պատրաստվում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների նոր իրավական հիմքը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հարգելի գործընկերներ, տնտեսական համագործակցության զարգացումը պետությունների միջեւ հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում կան հակամարտող տարածաշրջաններ, որտեղ կայուն խաղաղության վերականգնումը պահանջում է հսկայական ջանքեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի կարեւորագույն խնդիրներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձեւաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահների հայտարարությունների՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի եւ տարածքային ամբողջականության հիման վրա, որոնք հակամարտության կարգավորման տարրերի հետ համանախագահող երկրները հետեւողականորեն ներկայացնում են որպես միասնական ամբողջականություն: Համանախագահների առաջարկը նաեւ նախատեսում է ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կամքի արտահայտումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը հետեւողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, եւ միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:

Տիկնայք եւ պարոնայք, ձգտելով ամրապնդել ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում՝ 2015 թ. մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի արդյունքում արդեն մեկնարկել է անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Դրանք ուշագրավ էին միջազգային դիտորդների աննախադեպ քանակով, որոնք հայտարարել են, որ ընտրություններն անցել են լավ կազմակերպված, պահպանվել են հիմնարար ազատությունները, եւ այդ ընտրությունների արդյունքները արտացոլում են ժողովրդի կամքը:

Գործընկերներ, խաղաղության, կայուն զարգացման եւ բարեկեցության ցանկությունը համապատասխանում է մեր ժողովուրդների ձգտումներին:

Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ երբ ճանապարհները նույնը չեն, ծրագրեր միասին չեն կազմում: Մեր դեպքում բոլորս պետք է հավասարապես ձգտենք խաղաղության, բարգավաճման եւ համագործակցության:

Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ձեւաչափը կտեղավորվի ոչ միայն մեր երկրների եւ խորհրդարանների փոխշահավետ համագործակցության շրջանակում, այլեւ կնպաստի միջանձնային շփումների հաստատմանը»:

 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай