Samsung-ը վարդագույն Galaxy S8 Plus է թողարկել (լուսանկարներ)
ЛАЙФSamsung ընկերությունը վարդագույն Galaxy S8 Plus սմարթֆոն է թողարկել. գույնից բացի նորույթը ոչ մի բանով չի տարբերվում այս մոդելի մյուս սմարթֆոններից, որոնք թողարկվել են մի քանի ամիս առաջ:
Android Headlines-ի հաղորդմամբ՝ սմարթֆոնի գինը կկազմի 920 ԱՄՆ դոլար, իսկ նախնական պատվերներ հնարավոր կլինի անել հունիսի 30-ից:
Նշվում է, որ վարդագույն Galaxy S8 Plus-ը ստացել է 6,2 դյույմանոց համարյա առանց շրջանակի Infinity Display տեսակի դիսփլեյ, ինչպես նաև մատնահետքերի սկաներ, որը տեղադրված է հետնամասին՝ տեսախցիկի մոտ: Դրանից բացի, նորույթը հագեցած է Exynos 8895 պրոցեսորով և 3500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով:


1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



