Վիկտոր Վալդեսը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հունվարին կհեռանա ակումբից։ Այդ մասին հայտնել է 33-ամյա դարպասապահի գործակալ Գինես Կարվախալը։ Վալդեսը կտեղափոխվի իր ընտրած ակումբը, հաղորդում է Marca-ն։
Այս շաբաթ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ անգլիական «Նյուքասլն» է ցանկանում ձեռք բերել Վալդեսին, որը 2014-ին ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Սակայն հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի եւ 33-ամյա իսպանացի խաղացողի աշխատանքային հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդում» չդասավորվեցին, եւ Վալդեսն այժմ զրկված է, նույնիսկ, երիտասարդական թիմի հետ ընդհանուր մարզումների մասնակցելու իրավունքից: Վալդեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2016թ. ամառ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



