«Թավշյա հեղափոխության» մասին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը նորմալ չէի համարի, եթե Սեյրան Օհանյանի ներկայությունը չլիներ. Վահրամ Բաղդասարյան
ОБЩЕСТВОՐաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը նորմալ չէի համարի, եթե Սեյրան Օհանյանի ներկայությունը չլիներ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Օհանյանի ներկայությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը մեծացնո՞ւմ է, թե ոչ:
«Հանրությունը պետք է տա այդ գնահատականը, իսկ իրենց կշռի գնահատականը ես տալիս եմ ընտրությունների արդյունքով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «թավշյա հեղափոխություն» կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա Նախագահ Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ 10 տարի է խոսում է «թավշյա հեղափոխության» մասին: «Պետք է համբերենք, սպասենք քաղաքական զարգացումներին մինչև 2018թ-ը, դեռ ժամանակ ունենք, չնայած սարերի հետևում չէ, բայց կհետևենք Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությանը: Ամեն դեպքում ականջալուր ենք լինում յուրաքանչյուր քաղաքական ուժի հայտարարություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնահատի նաև իր խոսքի արժեքը»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե իրենք մեծ հաշվով չեն նայում՝ ով ինչ հայտարարություն է անում: «Մենք ունենք նպատակ, իսկ մեր նպատակն է նոր խորհրդարանական համակարգը կայացնել և դրա հենքի վրա կարողանալ մեր երկրի առաջընթացն ապահովել: Մենք փորձելու ենք զբաղվել և ոչ թե միայն հայտարարել»,-ասաց նա:
Իսկ թե Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը որքան է շարունակում մնալ քաղաքական գործոն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե իրենք բազմիցս ասել են, որ պահի ազդեցության տակ, մեկ նպատակի համար այդ կոալիցիները, դաշինքները չեն արդարացնում:
«Որպես քաղաքական դաշտի մարդ՝ ուրախ ենք, որ շարունակվում են հետընտրական պրոցեսները և ինչքան համախմբված լինի ընդդիմությունը՝ դրանով քաղաքական դաշտին օգուտ կլինի: Նրանք ճանապարհ են սկսել, իհարկե բարդ և ցանկանում են այդ ճանապարհը երկարացնել»,-ասաց նա:



