Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ. Խամենեի
МЕЖДУНАРОДНОЕ«Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ»,- PressTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին։
Նրա խոսքով, երբ «թշնամին զավթում է մահմեդականների հողերը, ջիհադը (սրբազան պատերազմ) յուրաքանչյուրի պարտքն է դառնում»։ «Այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը պարտավորություն եւ անհրաժեշտություն է»,- նշել է Խամենեին՝ վրդովվելով, որ ոմանք խուսափում են այդ պարտականությունից։
Խոսելով Եմենի, Սիրիայի, Իրաքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրության մասին՝ Խամենեին նշել է, թե վտանգ կա, որ «պաղեստինյան խնդիրը մոռացության կմատնվի»։ Նա ընդգծել է, որ Պաղեստինը մահմեդական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, սակայն որոշ մահմեդական երկրներ անտեսում են դա եւ մոռանում այդ մասին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



