Երանգային քսուք օգտագործելու կուլտուրան
ЛАЙФԱշխարհի լավագույն դիմահարդարները պնդում են, որ երանգային քսուքը դիմահարդարման հիանալի հիմքն է` անկախ մաշկի առանձնահատկություններից: Այն պետք է չբացակայի կնոջ կոսմետիկական իրերի պայուսակից: Որակյալ քսուքը կարող է անհետացնել մաշկի վրա առաջացած բոլոր տհաճությունները: Միայն թե պետք է այն ճիշտ օգտագործել:
Ընտրեք առավելագույնս հարմար գուներանգով քսուք: Պետք է ընտրել դեմքի մաշկին համապատասխան գուներանգ: Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է խանութ գնալ օրվա առաջին կեսին, որովհետև երանգային քսուքը կարող է այլ տեսք ունենալ ցերեկային լույսի տակ:
Բնականին մոտ գույն ընտրեք: Եթե երանգային քսուքը ձեր դեմքին դիմակի տեսք է հաղորդել, դա նշանակում է, որ դուք չարաշահել եք: Աղջիկների մեծամասնությումը գիտակցաբար է դա անում` փորձելով թաքցնել մաշկի անհարթ մակերեսը:
Պետք է ճիշտ ընտրել երանգային քսուքը` հաշվի առնելով մաշկի տեսակը: Մաշկի հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջանում են կոսմետիկ սխալ միջոցների ընտրության պատճառով: Օրինակ, եթե դուք չոր մաշկ ունեք, պետք է ընտրեք խոնավեցնող քսուք:
Մաքրեք ավելորդ քսուքը: Եթե ստացվել է այնպես, որ շատ եք երանգային քսուք տարածել, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է: Թաց անձեռոցիկով շտկեք դեմքը, հետո դիամփոշի տարածեք դեմքին: Կայուն և ձգող հատկություն ունեցող քսուքները միայն հատուկ առիթների ժամանակ օգտագործեք: Նմանատիպ երանգային քսուքներն այնպիսի նյութեր են պարունակում, որոնք խանգարում են մաշկի բնական գործընթացին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:
1
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
2
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
3
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»
4
«Добровольцы» для выполнения прихотей властей: «Паст»
5
В медучреждениях Еревана лечатся 9 студентов, пострадавших при ДТП близ Агарцина



