Ես չգիտեմ, թե ով է լինելու իշխանությունում, կարևորն այն է, որ երկիրն առաջ ընթանա. Սեյրան Օհանյան
ОБЩЕСТВО«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի սկզբունքները, գործունեության առաջիկայում կհրապարակվեն, սակայն դաշինքի համագործակցությունը, մտերիմ հարաբերությունները միանշանակ շարունակվելու են:
Այս մասին այսօր « Ժառանգության» 11-րդ համագումարի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հարցին,թե որ պարագայում փողոցային պայքար կընթանա՝ նկատի ունենալով, որ 2018-ին է հայտարարվելու, թե ով կգա կառավարություն, իշխանություն, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ով է լինելու կառավարությունում, ով է լինելու իշխանությունում, կարևորն այն է, որ մեր երկիրն առաջ ընթանա: Ես միշտ եղել եմ փոփոխությունների կողմնակից, որովհետև փոփոխությունները պաշտոնական ինքնանպատակություն չունեն, դրանք հանդիսանում են զարգացման և առաջընթացի հիմնաքարը»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք իրենց գործունեության հիմքում դնելու են պատասխանատվություն և հաշվետվողականություն. «Մենք հո դեմ չենք ասենք՝ լավ ձևավորվել է այսօրվա իշխանությունը, ունենք այն ինչ ունենք, ամենակարևորը պատասխանատվություն և հաշվետվողականություն պիտի լինի ժողովրդի առաջ»:



