ՖԻՖԱ-ն 2014թ. Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին կասկածում է դոպինգ օգտագործելու մեջ
СПОРТՖուտբոլի միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը մասնակցած Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ, հաղորդում է dailymail-ը: Նրանց կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ: Ենթադրվում է, որ նրանք եղել պետության նախաձեռնությամբ իրականացված դոպինգային ծրագրի մասնակից: 2014 թվականի կազմից այժմ Ռուսաստանի հավաքականում հանդես են գալիս Իգոր Ակինֆեեւը, Յուրի Ժիրկովը, Դմիտրի Կոմբարովը, Դենիս Գլուշակովը, Ալեքսանդր Սամեդովն ու Մաքսիմ Կանունիկովը:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հավաքականների դեմ, եթե ապացուցվեն ռուսական ֆուտբոլում դոպինգի օգտագործման փաստերը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



