Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Նավթի շուկան կարող է համակարգային կոլապսի պատճառ դառնալ

МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ կողմից հաստատված նավթադոլարային համակարգը վտանգված է՝ ահազանգում են փորձագետները, այս հանգամանքը բացատրելով մերձավորարևելյան ամենախոշոր մատակարարի՝ Սաուդյան Արաբիայի, խնդիրներով:
Բանն այն է, որ նավթի շուկայում հաստատված շարունակական ցածր գներն այդ երկրին նորից ու նորից ստիպում են վատնել վալյուտային ռեզերվները, և եկամուտները, որ ստացվում է, չեն ծածկում նույնիսկ նավթի արդյունահանման ու տեղափոխման համար արվող ծախսերը:
 
Ասել, թե սա միայն ԱՄՆ–ի կամ Սաուդյան Արաբիայի խնդիրն է, նշանակում է շատ բան չհասկանալ ներկայի գլոբալիստական աշխարհում ընթացող պրոցեսներից և չգիտակցել, որ այս համակարգի կառուցվածքային կայունության խարխլումը (the collapce of structural stability) կարող է աղետի հանգեցնել բոլորին: «Նավթային հարվածային ալիքն» իրականում համակարգային փլուզում կառաջացնի բոլոր շուկաներում՝ ողջ աշխարհին բոլորովին նոր և խիստ անհավասարակշիռ հուն տեղափոխելով:
 
Ի դեպ, նավթադոլարային ներկայի համակարգը հիմնվել է նախորդ դարի 70–ականներին՝ ԱՄՆ նախագահ Նիքսոնի կողմից: Վերջինս հրաժարվեց նավթը ոսկու հետ կապել նավթին և Արաբիայի հետ պայմանավորվեց նավթը դոլարի դիմաց վաճառել, իսկ ազատ միջոցները ներդնել ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտավորություններում: Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ–ին տրված՝ «էներգետիկ վարկային քարտն», այսպիսով, ուղիղ 46 տարի անցնցում կյանք ապահովեց այդ երկրի քաղաքացիների համար, չնայած նրան, որ 1971–ից սկսած, ԱՄՆ առևտրաշրջանառության կումուլյատիվ դեֆիցիտը կազմել է 10,5 տրիլիոն դոլար:
 
2014–ից սկսած, սակայն, իրավիճակը փոխվեց. Սաուդյան Արաբիան ընդամենը երկու տարվա ընթացքում վաճառեց իր արտարժութային ռեզերվների մոտ 27%–ը, և չնայած 2016–ին 1 բարել նավթի գինը 50–60 դոլարի կայուն մակարդակին հասավ, իրավիճակը չփոխվեց: 2017–ի հունվարից մինչև ապրիլ ամիսը Արաբիան իր պահուստներից վաճառեց ևս 36 մլրդ դոլար: Ավելին՝ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ակտիվներն անբացատրելի կերպով 500 միլիարդ դոլարից էլ ցածր շեմի հասան, և դա այն դեպքում, երբ աստղաբաշխական գումարներ էր հավաքագրել իսլամական բոնդերի թողարկումից:
 
Ինչ էլ լինի պատճառը՝ ակնհայտ է, որ եթե նավթի գների ներկայի պայմաններում Արաբիան չի կարողանում չվտանգել իր պահուստները, դրանց՝ ևս մի քանի նիշով իջնելու դեպքում, կկանգնի համակարգային կոլապսի առջև: Չխոսենք արդեն այն մասին, որ մեկ այլ վտանգ էլ սլանցային կամ թերթաքարային նավթի աճող արդյունահանումն է հանդիսանում, ինչի պատճառով Wood Mackenzie կոնսալտինգային ընկերությունն իր վերջին զեկույցում նկատում է, որ եթե նույնիսկ 2018–ին ՕՊԵԿ–ը փոխի իր որոշումը՝ նավթի արդյունահանման ծավալները մեծացնելով, միևնույն է, Էր–Ռիադը կշարունակի խնդիրներ ունենալ:
 
Հավանաբար, ա է պատճառը, որ 2018–ին, առաջին անգամ, Սալման թագավորը որոշել է նավթային պաշարների 5%–ը վաճառել՝ թողարկվելիք արժեթղթերից մոտ 2 տրիլիոն եկամուտ ստանալու ակնկալիքով: Վերոնշյալ փորձագետները, սակայն, հիշատակվող պաշարների արժեքն ավելի քիչ՝ 400 մլրդ դոլար են գնահատում, կանխատեսելով, որ միայն 15000 անդամ ունեցող և տարածաշրջանում ամբիցիոզ քաղաքական դերակատարում ստանձնած թագավորական ընտանիքի ախորժակն այս գումարներով դժվար թե բավարարվի: Ավելին՝ նրանք կասկածներ ունեն նաև հայտարարվող 266 մլրդ բարել նավթային պաշարների հետ կապած՝ տարակուսելով, որ 60 տարի կայուն եկամուտ ունեցող երկիրը հենց այս պահին է ձեռուոտ ընկած ամեն ինչ վաճառում: Ընդհուպ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից գնած պարտատոմսերի զգալի մասը:
 
Առանձին փորձագետներ, ի դեպ, նաև այս հանգամանքով են բացատրում Սաուդյան Արաբիայում վերջերս տեղի ունեցած աննախադեպ թավշյա հեղաշրջումը, երբ Սալման թագավորը, խախտելով իշխանությունը եղբորից եղբոր ընտանիք փոխանցելու կարգը, գահընկեց արեց իր զարմիկ Մուհամմեդ իբն Նաիֆին՝ ազատելով նրան նաև ՆԳ նախարարի պաշտոնից և գահաժառանգ հայտարարելով երիտասարդ ու ամբիցիոզ որդուն՝ Մոհամմեդ բին–Սալմանին: Վերջինս, ի դեպ, ոչ միայն երիտասարդության համակրանքն է վայելում, այլևս խոստացել է լուրջ բարեփոխումներ անել և երկիրն ազատել նավթային անեծքից՝ տեղ բացելով, օրինակ, բարձր տեխնոլոգիաների և զարգացման այլ հնարավորությունների համար: Կհաջողի՞ մոնոլյուբ (նա մի կին ունի ընդամենը), սելֆի, մեդիա սիրող երիտասարդը, թե՞ նավթի գների շարունակական նվազման և այլընտրանքային էներգետիկայի ծաղկման այս էտապը կավարտվի ողջ աշխարհը ճարակող համակարգային ցնցմամբ ու ամերիկյան դոլարի տիրապետության ավարտով, դժվար է ասել: Բայց փորձագետները նկատում են, թե այժմ հատկապես այս սցենարն է խիստ հավանական՝ դրանից բխող ահռելի աշխարհաքաղաքական փոփոխություններով...
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай