Կարևորագույն ռազմավարական կետերը կառավարության ծրագրում բաց են թողնված
ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է Ազգային Ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
– Պարոն Գորգիսյան, ձեր խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության հնգամյա ծրագրին: Ի՞նչը ձեզ չի բավարարում այդ ծրագրում:
– Ծրագիրը բավականին թույլ էր: Այն դեպքում, երբ խոստացվում էր հզոր, ուժեղ, ռիսկային ծրագիր: Մենք նրանում ոչ մի նման բան չտեսանք:
Մասնավորապես խոսք չկար նոր ատոմակայանի կամ ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարության մասին: Չկար որևէ հեռանկար Իրան–Հայաստան երկաթգծի կառուցման հարցում:
Իսկ եթե մենք ակնկալում ենք տնտեսական զարգացում կամ ցանկանում ենք մեծացնել արտահանման ծավալները, ապա նախ և առաջ մեզ հակավոր են ճանապարհներ, տվյալ դեպքում` երկաթգիծ: Իսկ մենք գիտենք, որ Հայաստան–Իրան երկաթգծի վերաբերյալ խոսվում է արդեն տարիներ շարունակ: Իսկ այժմ այն դուրս է եկել օրակարգից, քանզի տեղ չի գտել կառավարության ծրագրում:
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, ապա հասկանալի է, թե այն ինչպիսի նշանակություն ունի նաև մեր երկրի էներգետիկ անվտանգության առումով: Ի վերջո ստանդարտների համաձայն արդեն ավարտին է մոտենում Մեծամորի ատոմակայանի գործարկման ժամկետը:
– Բայց դրանք` ձեր թվարկած այդ երկու հարցերը, շատ խոշոր ռազմավարական ծրագրեր են և պահանջում են ահռելի գումարներ: Գուցե գումարներ չե՞նք կարողանում ճարել, գուցե պարզապես ներդրողնե՞ր չեն գտնվում:
– Համաձայն եմ ձեզ հետ: Բայց և մի բան ակնհայտ է, որ մենք, առանց այդ ծրագրերի իրագործման, չենք կարող առաջ գնալ: Այն դեպքում, երբ շատ հաճախ հսկայական գումարներ են ծախսվում ոչ արդյունավետ կառավարման հետևանքով: Պարզապես տարակուսում ես` տեսնելով, թե ինչի վրա ինչ գումարներ են ծախսվել:
Ի վերջո և՛ երկաթգծի կառուցումը, և՛ ատոմակայանի շինարարությունը, որպես հեռանկարային խնդիր պետք է մեր կառավարությունն ունենա իր գործունեության ծրագրերում: Եվ դրանց իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկի:
Կամ խոսվում է երկրում զբոսաշրջության զարգացման մասին: Նպատակ է դրվում մեր երկիր բերել մինչև 3 միլիոն զբոսաշրջիկի: Այն դեպքում, երբ մենք չունենք նորմալ ճանապարհներ:
Իսկ Հյուսիս–հարավ ավտոճանապարհի մասին էլ ընդամենը ինչ–որ անհասկանալի ու անհեթեթ դեկլարատիվ նախադասություն է գրված` ապահովել շարունակելիության շարունակականությունը: Այն դեպքում, երբ Հյուսիս Հարավ մայրուղին պարզապես մեր երկրի համար ռազմավարական նշանակության ճանապարհ է: Այն միջպետական տարանցիկ ճանապարհ է ըստ էության:
Կամ մեր երկրի էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության մասին կրկին արված են մշուշոտ ձևակերպումներ, հստակ խոսք չկա: Մակերեսային, հպանցիկ մոտեցումներ են ընդամենը:
– Բայց մենք խնդիր ենք դրել զարգացնել մեր վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Սա չի՞ ամրապնդելու երկրի էներգետիկ անկախությունը և նվազեցնելու կախվածությունն ուրիշներից:
– Անշուշտ, հենց այդ ոլորտի զարգացումն է, որ բեկում կմտցնի մեր էներգետիկ դաշտում: Սակայն վերջինիս վերաբերյալ կրկին կառավարության ծրագրում ոչինչ գրված չէ:
– Ես ձեր խոսքից հասկացա, որ տնտեսությունը վերականգնելու, այն զարգացնելու վերաբերյալ կառավարության խոսքի տոնայնությունը կամաց–կամաց թուլանում է: Իրո՞ք այդպես է:
– Այսպես ասեմ` կարևորագույն այն ռազմավարական կետերը, որոնք ուղղված են Հայաստանի հզորացմանը և մեր ժողովրդի անկախության ամրապնդմանը թե՛ էներգետիկական, թե՛ տնտեսական զարգացման առումներով, կառավարության ծրագրում բաց է թողնված:
Գոհար Սարդարյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Алиев получил всё, что хотел
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении