«Ford Sollers»–ը Հայաստանում գործարա՞ն կունենա
ОБЩЕСТВОԵրկու օր առաջ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության, «Ford Sollers»–ի կողմից հիմնած Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի պատվիրակության հետ։ Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի գլխավոր տնօրեն Քամիլ Գալիմովը և Նաբերեժնիե Չելնի քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յուրի Պետրուշինը ներկայացրել են ավտոմոբիլային հատուկ տեխնիկայի ոլորտում իրենց գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանի՝ Հայաստանում գործունեության ծավալման և համագործակցության հեռանկարները։ Նախարար Սուրեն Կարայանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու առավելությունները, արտոնյալ ռեժիմները մի շարք երկրների հետ, արտահանման հնարավորությունները տարածաշրջանում։
Սուրեն Կարայանի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ մի քանի տարբերակներ են քննարկվել, նախարարը գործարարներին ներկայացրել է, թե կառավարությունը ինչպես կարող է սատարել և ինչ առավելություններ կունենան նրանք այստեղ գործունեություն ծավալելու դեպքում: Խոսվել է նաև գյուղտեխնիկայի ապահովման հարցում համագործակցության հնարավոր տարբերակների մասին: Նրանց ներկայացվել է այն ամբողջ գրավչությունը, որ կլինի Հայաստանի հետ համագործակցելու արդյունքում: Միաժամանակ տրամադրվել են Ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկություններ, ներկայացվել է, թե ինչ արտոնություններից և առավելություններից կօգտվեն Ազատ տնտեսական գոտում աշխատող ձեռնարկությունները:
Նախարարի մամուլի քարտուղարը պատասխանելով հարցին, թե համագործակցության կոնկրետ ժամկետների վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ են եղել, նշեց, որ հյուրերը բոլոր փաստաթղթերը կուսումնասիրեն, կծանոթանան դրանց հետ, և երբ հայտնեն Հայաստանում գործունեութուն ծավալելու իրենց ձևաչափի մասին, այդ մասին կհայտարարվի:
Նշենք, որ «Ֆորդ» ապրանքանիշի ավտոմեքենաների արտադրությունը Ելաբուգայի «Ford Sollers» գործարանում սկսվել է 2012 թ: Այսօրվա դրությամբ ձեռնարկությունը արտադրում է «սմարթ–քրոսովեր» «Ford Kuga», լեգենդար ամենագնաց «Ford Explorer» և «Ford Transit» առևտրային ավտոմեքենաներ: Ընկերությունը միաժամանակ ձեռնարկության գործող հզորությունների վրա նախագծում և արտադրում է առևտրային տրանսպորտի հատուկ ենթատեսակներ նորագույն «Ford Transit»–ի հիմքի վրա, որոնք հարմարեցված են ռուսական կորպորատիվ և պետական պատվիրատուների պահանջների վրա: «Ford Sollers»–ը արտադրական գործարաններ ունի նաև Վսեվոլոժսկում և Նաբերեժնիե Չելնիում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



