Նալբանդյանը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
ОБЩЕСТВОՀունիսի 23-ի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցեց Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը նաև նշեց, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



