10 խորհուրդ Կոնֆուցիոսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը
ЛАЙФԿոնֆուցիոսը բոլոր ժամանակների արևելյան մեծագույն փիլիսոփան է։ Նրա աշխատանքներում շեշտը դրված է անհատի և կառավարության բարոյական արժեքների վրա։ Հենց Կոնֆուցիոսն է, որ սովորեցրել է մարդկանց հասարակական հարաբերությունների արվեստը, արդարությունը և անկեղծությունը։
BlogNews-ը ցանկանում է ներկայացնել 10 հզոր և շրջադարձային խորհուրդներ, որոնք հիմնված են չինացի մտածողի փիլիսոփայության վրա։
- Կարևոր չէ, թե ինչքան դանդաղ եք գնում, քանի դեռ կանգ չեք առել։
- Երբեք մի ընկերացեք այն մարդու հետ, ով Ձեզանից լավը չէ։
- Երբ զայրանում եք, մտածեք հետևանքների մասին։
- Երբ ակնհայտ է, որ հնարավոր չէ հասնել նպատակներին, մի փոխեք նպատակները, այլ փոխեք դրանց հասնելուն ուղղված քայլերը։
- Եթե դուք ատում եք մարդուն, ապա նա հաղթել է Ձեզ։
- Այն, ինչ փնտրում է «մեծ» մարդը, գտնվում է հենց իր ներսում, իսկ այն, ինչ փնտրում է «փոքրիկ» մարդը, գտնվում է ուրիշների մեջ։
- Ինչ էլ որ անում եք, արեք սրտանց։
- Խորհուրդներ տվեք միայն այն մարդկանց, ովքեր ձգտում են գիտելիքի այն բանից հետո, ինչ գիտակցել են իրենց տգիտությունը։
- Փոքրիկ հաջողություններին նայելը թույլ չի տալիս հասնել մեծ բարձրունքների։
- Եթե նրանք Ձեր թիկունքում փնովում են Ձեզ, նշանակում է, որ դուք նրանցից առաջ եք։
Հետևեք այս խորիմաստ դասերին և կտեսնեք, թե ինչպես է փոխվում Ձեր կյանքը։
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



