Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը
ПОЛИТИКАՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը գտնվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեջ ներգրավված խողովակադիր նավի վրա:
Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է մյուս երկրների համեմատ փոխգործակցության ավելի բարձր մակարդակը ՌԴ և Թուրքիայի միջև՝ հիշեցնելով, որ 2016 թվականին ստորագրվել է համաձայնագիր «Թուրքական հոսք»-ի կառուցման մասին, իսկ ներկայում արդեն սկսվել են աշխատանքները գազատարի խորջրյա հատվածի անցկացման համար:
Պուտինն ընդգծել է, որ մյուս տարի պետք է լինի առաջին, իսկ 2019 թվականի վերջին՝ գազատարի երկրորդ գիծը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



