Դեմքի խնամքը քնելուց առաջ
ЛАЙФPast.am-ը ներկայացնում է դեմքի խնամքը՝ քնելուց առաջ.
1. Որպես դեմքը մաքրող միջոց կարելի է օգտագործել սովորական վազելինը։ Հատկապես չոր մաշկի դեպքում:

2. Քնելուց առաջ հարկավոր է մաշկն անպայման մաքրել և հեռացնել դիմահարդարումը:
3. Քնելուց առաջ կարելի է վազելին քսել աչքերի շուրջ, այտերին և այտոսկրերին, շուրթերին և շուրթերի շուրջը, ընդ որում թեթև մերսելով:
4. Ճարպոտ կամ խնդիր ունեցող մաշկի դեպքում, քնելուց առաջ, օգտագործեք սալիցիլաթթու, որն արտադրվում է 1% կամ 2% լուծույթի ձևով։
5. Երբեք մի փոխարինեք ցերեկային քսուքը գիշերայինով, և հակառակը:
6. Հիշեք․ մի օգտագործեք քսուքի շատ չափաբաժին։ Հարկավոր է քսել քիչ քանակով, իսկ մնացորդը անձեռնոցիկով հեռացնել:

7. Երիտասարդ, բայց ոչ չոր մաշկի դեպքում կարելի է գիշերային քսուք չօգտագործել:
8. Հասուն մաշկին անհրաժեշտ է ավելի ակտիվ գիշերային խնամք։ 40 տարեկանից հետո գիշերային քսուքին կարելի է ավելացնել շիճուկ, սակայն ցանկալի է, որ կոսմետիկ միջոցները նույն արտադրության լինեն։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



