Ծնողներ ունենալու պարագայում մանկատուն ընկնող երեխաների խնամքը կիրականացվի նաև խնամատար ընտանիքներում
ОБЩЕСТВОՍոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունը մշակել է մի հայեցակարգ, որը հնարավորություն կտա, որպեսզի խնամատար ընտանիքներում խնամք իրականացվի նաև կյանքի դժվարին շեմում հայտնված երեխաների համար: Այս մասին Past.am-ի հետ զրույցում պատմում է նախարարության` Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
«Մինչ այսօր առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն են միայն խնամվել խնամատար ընտանիքներում: Նոր հայեցակարգը հիմք հանդիսացավ որպեսզի առաջարկներ ներկայացվեն կառավարությանը` խնամատար ընտանիքներում նաև կյանքի դժվարին շեմում հայտնված երեխաների խնամվելու համար: Դա նշանակում է, որ եթե ծնողները հիվանդության, հանրապետությունից բացակայության կամ ինչ–ինչ պատճառներով խուսափում են խնամելուց կամ լավ չեն խնամում իրենց երեխաներին, բռնություն են գործադրում, նման դեպքերում երեխաներին վերցնող համապատասխան մասնագիտացված կառույցները ուսումնասիրություններ կկատարեն և եթե երեխայի շահերը պահանջեն, որ նա իր կենսաբանական ընտանիքում չխնամվի, «Զատիկ» մանկատուն կամ ՀՕՖ գնալու փոխարեն նա կգնա խմանատար ընտանիք և ընտանեկան դաստիարակություն կստանա»,– ասաց Լենա Հայրապետյանը:
Եթե երեխան առանց ծնողական խնամքի է մնացել, մանկատուն չտեղափոխվելու համար նա անմիջապես հաշվառվում է որդեգրման համար: Մեր քաղաքացիների կողմից չորդեգրվելու դեպքում երեք ամիս անց տվյալները տրամադրվում են օտարերկրացիներին: Որդեգրման հնարավորության բացակայության դեպքում կա խնամակալություն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել իր բնակավայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին և խնամակալության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի:
Լենա Հայրապետյանի խոսքով` եթե բացառում ենք այս տարբերակը, կա նաև խնամատարությունը, որը ի տարբերություն խնամակալության` վճարովի ծառայություն է, որի ընթացքում համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրվում են ընտանիքները, գնահատվում կարիքները, և եթե նա համապատասխանում է կառավարության կողմից սահմանված չափանիշներին, ապա այդ ընտանիքին տալիս են համաձայնություն` խնամատար դառնալու վերաբերյալ դրական եզրակացություն:
Ըստ Հայրապետյանի` սրանով կանխարգելվում է երեխայի մուտքը հաստատություն (մանկատուն– խմբ.), միաժամանակ նպաստելով երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Խնամատարությունը վճարվում է և՛ աշխատավարձի, և՛ զուտ երեխայի խնամքի համար տրամադրվող գումարի տեսքով:
Լենա Հայրապետյանի խոսքով` Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների դեպքում, մեխանիզմներն անմիջապես կներկայացվեն կառավարության հաստատմանը, և կսկսվի կիրառվել հայեցակարգին համապատասխան կանոնակարգը:
«Ծնողներ ունենալու պարագայում մանկատուն ընկնող երեխաների խնամքը կիրականացվի նաև խնամատար ընտանիքներում»,– հավելեց նա և պատասխանելով մեր այն հարցին, թե երբվանից հայեցակարգը կսկսի գործել ասաց, որ իրենք իրենց գործն արել են. «Կարծում ենք` արդեն քննարկման փուլում է: Երբ կառավարությունը կընդունի, այն կուղարկվի ԱԺ, և երբ կասեն` այսօրվանից ուժի մեջ է մտնում, հաջորդ օրը հաստատման նախագիծը մենք կուղարկենք կառավարություն»,– նշեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



