Դեսպանը Հռոմում ներկայացրել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ ձեռքբերումները
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հունիսի 22-ին մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



