Ֆրանսիացի ֆիթնես-մոդելը մահացել Է սերուցքի հարման սարքի պայթյունից
ЛАЙФՖրանսիացի հայտնի ֆիթնես-մոդել եւ բլոգեր Ռեբեկա Բուրգերը մահացել Է սերուցքի հարման գլանանոթի պայթելու հետեւանքով: Աղջկա մահվան մասին հայտնել են նրա հարազատները: «Մեծ տխրությամբ հայտնում ենք, որ Ռեբեկան 2017 թվականի հունիսի 18-ին վաճխանվեց դժբախտ պատահարի հետեւանքով: Նրա սգացող ընտանիք»,- նշվում Է Instagram-ում մոդելի օգտահաշվի վերջին հրապարակման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ Ռեբեկայի հարազատները հրապարակել են պայթած սիֆոնի լուսանկարները եւ հայտնել, որ հարվածը դիպել Է կրծքին եւ հանգեցրել սրտի կանգի: Նրանք նաեւ հորդորել են հեռու մնալ նման կարգի գլանանոթներից:
Ռեբեկան 33 տարեկան Էր: Մոդելն ավելի քան 150 հազար բաժանորդ ուներ Instagram-ում:
60 Millions de consommateurs պորտալի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է Ard"Time մակնիշի սիֆոնին, որը թողարկվել Է 2009-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակամիջոցում: Ըստ պորտալի հայտարարության՝ ապարատները մեկ անգամ չԷ, որ հանգեցրել են վնասվածքների, ինչի հետեւանքով դրանք հանվել են վաճառքից, սակայն դժբախտ դեպքերը միեւնույն Է շարունակվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



