Նիհարելու համար նախատեսված դեղամիջոցները մեծացնում են կաթվածի ու ինսուլտի հավանականությունը՝ նպաստելով անքնության զարգացմանն ու մարսողական համակարգի խանգարմանը։
Հենց այս ախտանիշները դարձան ամբողջ աշխարհում հայտնի նիհարեցնող միջոց Sibutramine-ի վաճառքի կասեցման պատճառ։ Այս դեղամիջոցն ազդում է քաղցի ու հագեցվածության կենտրոնների վրա։
Դեղերի եվրոպական գործակալությունը հունվարին խորհուրդ տվեց հրաժարվել այս դեղամիջոցից, քանի որ այն կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ, փորկապություն ու այլ կողմնակի ազդեցություններ։




