ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ է ընդունել ռազմական հակամարտություններում կանանց պաշտպանության մասին
ОБЩЕСТВОՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 13-ին բանաձեւ է ընդունել ռազմական հակամարտությունների պայմաններում կանանց պաշտպանության մասին:
2242 բանաձեւը, որը Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի կողմից մշակվել է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ծրագրի շրջանակներում եւ նախատեսված է առաջիկա 15 տարվա համար, 2000 թվականին ընդունված 1325 բանաձեւի շարունակությունն է, որի նպատակը «կանանց պաշտպանությունն է հակամարտությունների պայմաններում եւ նրանց առավել կարեւոր դեր տրամադրելը դրանց կանխման եւ լուծման գործում»: Բանաձեւն ընդունվել է միաձայն:
«Հաճախ հակամարտություններում կին լինելն ավելի վտանգավոր է, քան զինվոր լինելը: 2242 բանաձեւով մենք նպատակ ենք դնում ուժեղացնել նրանց պաշտպանությունը»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, որը նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստը:
«Սեռերի անհավասարությունն անարդարություն է, առաջընթացի արգելակ եւ խաղաղության ու անվտանգության սպառնալիք»,- հայտարարել է Ռախոյը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



