Արդարադատության նախարարությունն ԱԺ կներկայացնի քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է ԱԺ–ի քննարկմանը ներկայացնել քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ունեցած արտահերթ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատական–իրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Նա նկատեց, որ դատական վեճերը վերջին շրջանում ավելացել են, ինչը նշանակում է, որ բարձրացել է դատարանների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը:
Խոսելով քրեակատարողական ոլորտի մասին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիրները շատ են, որոնք կարգավորելու համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Նախարարն առաջնահերթ լուծման խնդիր է համարում նախկին դատապարտյալների համար աշխատատեղերի ապահովումը:
Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումն է հասարակությանը՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայությունը կարևոր դեր է ունենալու ոլորտում նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու հարցում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



