Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ

ЛАЙФ

Նումերոլոգիան հնագույն գիտություն է, որով զբաղվում էր նաև մաթեմատիկոս Պյութագորասը։ Marletium.ru կայքը գրում է, որ գիտնականը համոզված էր՝ մարդու համար նախանշված է որոշակի ճակատագիր, ինչի մասին կարելի է իմանալ թվերի օգնությամբ։ Նա կարծում էր, որ, կյանքի թիվը չիմանալու և հետևանքում՝ մարդու համար նախանշված ուղին չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անհաջողակ մարդ դառնալ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, կարելի է իմանալ միայն պրակտիկայի շնորհիվ։ Նախ անհրաժեշտ է իմանալ կյանքի թիվը Առաջին քայլ։ Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին։ Եթե ծնվել եք 1971թ. հունիսի 3-ին, ապա հավասարումն ունի հետևյալ տեսքը՝ 0+3+0+6+1+9+7+1=27: Երկրորդ քայլ։ Եթե երկնիշ թիվ եք ստացել, դրանք գումարեք իրար։ Երրորդ քայլ։  Ցանկում գտեք ձեր կյանքի թիվը և կիմանաք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եք գնում, թե՞ ոչ։

Կյանքի ուղի N1 Ստեղծագործող և մյուսներից տարբերվող մարդիկ են։ Նրանք հաճախ շատ լավ ղեկավարներ են դառնում, ովքեր չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել բոլորի համար և միանձնյա որոշումներ կայացնել։ Նրանց համար իդեալական մասնագիտություններ են՝ վաճառքի մասնագետ, քաղաքական գործիչ, բրոքեր, ֆինանսական խորհրդատու, սպորտսմեն, ստեղծագործական տնօրեն, որակի ինժեներ, գովազդի մասնագետ, PR մենեջեր, բիզնեսի տեր։

Կյանքի ուղի N2 Լուրջ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Նրանք տեսնում են այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Նրանք լավ ընկերներ են և դաստիարակներ։ Միշտ կարող են աջակցել մարդկանց, ամբողջությամբ վստահում են իրենց ինտուիցիային։ Այդ պատճառով էլ կյանքը նրանց հեշտ է տրվում։ Հաճախ են պայքարում արդարության և ուրիշների իրավունքների համար։ Իդեալական մասնագիտություններն են խոհարարը, դաստիարակը, հոգեբանը, բժիշկը, դիվանագետը, երաժիշտը, դիզայները, սոցիալական աշխատողը, հաշվապահը, մերսողը, դերասանը, ադմինիստրատորը, թերապևտը, այլընտրանքային բժշկության մասնագետը։

Կյանքի ուղի N3 Նրանց հետ հետաքրքիր է, նրանք բաց են աշխարհի համար և ստեղծագործական ջիղ ունեն։ Սիրում են ամեն հրաշալի բան և դրանով վարակում են մյուսներին։ Նրանց համար գլխավորն իրենց եսը ռեալիզացնելն է։ Դա կարող է լինել ցանկացած միջոցով՝ գիտություն, սպորտ, խոհարարություն։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, խոհարարը, պարողը, լուսանկարիչը, ճարտարապետը, գրաֆիկական դիզայները, կոսմետոլոգը, լրագրողը, վարսահարդարը, վաճառողը, վիզաժիստը, երաժիշտը, գրողը։

Կյանքի ուղի N4 Ամենաշատն են գնահատում կյանքի նկատմամբ մեթոդական, համակարգային մոտեցումը։ Ինքնաբերականությունը նրանց համար չէ։ Նրանք ամեն ինչ մանրամասնորեն մտածում են և երբեք որևէ բանի տարերայնորեն և մակերեսային չեն վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դառնում են լավ կազմակերպիչներ և մենեջերներ։ Որտեղ նրանք են, այնտեղ կարգուկանոն է տիրում։ Իդեալական մասնագիտություններն են՝ տնօրեն, փաստաբան, ինժեներ, զինվորական, խմբագիր, բժիշկ, հաշվապահ, բիզնեսի սեփականատեր. ճարտարապետ, վերլուծաբան, բիզնես խորհրդատու, իրավապահ մարմնի աշխատակից, անձնական մարզիչ, բանկիր։

Կյանքի ուղի N5 Գնահատում են կյանքի նորարարությունները, բազմազանությունը և անորոշությունը։ Նրանք շփվող են, սուր վերլուծական միտք ունեն։ Մարդիկ նրանց գնահատում են, քանի որ կարելի է հույս դնել նրանց վրա և արժեքավոր խորհուրդներ ստանալ։ Նրանք կարող են առաջ տանել նույնիսկ ամենաոչպոպուլյար մտքերը։ Իդեալական մասնագիտություններ են սպորտսմենը, հեռուստահաղորդավարը, քննիչը, վարսահարդարը, PR մասնագետը, անիմատորը, մենեջեր խորհրդատուն, գովազդի խորհրդատուն, տոնական միջոցառումների կազմակերպիչը։

Կյանքի ուղի N6 Նրանք ամենից հաճախ ընտրում են ծառայությունների ոլորտը։ Նրանց դուր է գալիս օգնել մյուսներին, աջակցել նրանց։ Նրանք կարող են շատ լավ խորհրդատուներ և մենեջերներ դառնալ։ Իդեալական մասնագիտություններ են մոդելը, կոսմետոլոգը, բժշկական աշխատողը, վարսահարդարը, ինտերիերի դիզայները, ուսուցիչը։

Կյանքի ուղի N7 Մի փոքր պասիվ մարդիկ են։ Սիրում են մանրամասնորեն մտածել ամեն ինչի մասին։ Այսպիսին է նրանց բնույթը։ Արագ ընկալում են ցանկացած տեղեկատվություն։ Բարդ խնդիրները լուծելու համար ամբողջական մարտավարություններ են մշակում և հեշտությամբ դուրս են գալիս ցանկացած բարդ իրավիճակից։ Սիրում են հոգեբանությունը և միշտ հոգեկան որոնումների մեջ են։ Իդեալական մասնագիտություններ են ծրագրավորողը, բժիշկը, գիտնականը, փիլիսոփան, լրագրողը, հոգեբանը, որակի ինժեները, կենսաբանը։

Կյանքի ուղի N8 Նրանք չեն սիրում աշխատել այլ մարդկանց մոտ և կյանքում ավելի հաջողակ են լինում, եթե սկսում են իրենց գործը։ Նրանք ի ծնե ղեկավարներ են, ովքեր կարծում են, որ իրենց գործը լուրջ խնդիրներ լուծելն է։ Իդեալական մասնագիտություններ են բրոքերը, փաստաբանը, քաղաքագետը, վիրաբույժը, բիզնեսի սեփականատերը, բանկիրը, բիզնես խորհրդատուն։

Կյանքի ուղի N9 Նրանք ստեղծագործող անհատներ են և կարողանում են աշխատել մյուսների փոխարեն։ Նրանք հիմնականում զբաղված են ծառայությունների մատուցման ոլորտում։ Նրանք տաղանդավոր ուսուցիչներ են, ղեկավարներ, բժշկական աշխատողներ։ Նրանց միշտ լսում են։ Իդեալական մասնագիտություններ են նկարիչը, գրողը, գրաֆիկական դիզայները,առողջապահության կամ կրթության ոլորտների մասնագետը, իրավապաշտպանը, դերասանը, փաստաբանը, քաղաքագետը, կադրերի մասնագետը, PR մասնագետը, լուսանկարիչը։ 

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции