Ֆրանսիայում շուրջ 2 տոննա թմրանյութ ափ է նետվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիական ժանդարմերիայի աշխատակիցները շուրջ երկու տոննա կոկաին են հայտնաբերել երկրի հարավարևմտյան շրջանի` ատլանտյան ափերին գտնվող Միմիզան առողջարանային քաղաքում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, մեծ քանակությամբ թմրանյութը հայտնաբերվել է երեքշաբթի Միմիզան քազաքի լողափին: Ընդհանուր առմամբ, այս գործով 11 մարդ է ձերբակալվել և կալանքի տակ առնվել:
Քննիչները պարզել են, որ մի խումբ մարդիկ փորձել են թմրանյութով լի բեռները դուրս բերել ծովից, սակայն չնայած նրանց ջանքերին` հոսանքը դրանք ափ է նետել:
Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածների թվում Հունաստանի քաղաքացիներ կան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



