Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախի ՊԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է «ադրբեջանական ագիտպրոպի հերթական հորինվածքին»

МЕЖДУНАРОДНОЕ

Արցախի պաշտպանության բանակիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ՍենորՀասրաթյանն անդրադարձել է Ադրբեջանի ապատեղեկատվության առ այն, որ իբր կանխվել է հայկական ուժերի կողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարվել մեկ զինծառայող։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սենոր Հասրաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Նեոլիթյան պարզունակությամբ տառապող ադրբեջանական ագիտպրոպիհերթական հորինվածքն առ այն, թե իբր կանխվել է հայկական ուժերիկողմից հունիսի 21-ի երեկոյան ձեռնարկված դիվերսիոն ներթափանցմանփորձը և գերեվարվել մեկ զինծառայող, ժամեր առաջ, որպես ասվածի «ապացույց», իր շարունակությունը ստացավ համացանցում տեղադրվածանճաշակ մի բեմադրությամբ: Որ իրականում մեր հարևան կոչվածներն, իրենց գաղափարաքարոզչական պահվածքով անընդհատ հիշեցնում եննեոլիթյան դարաշրջանի բարքն ու վարքը, դա ակնհայտ է: Սակայնզարմանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տարիների հետ սրանց «ունեցած» մտածելու կարողությունը, ինչպես բանական մարդուպարագայում է լինում, ոչ թե զարգանում, այլև հակառակօրինաչափության՝ հետընթաց է ապրում: Ցավալի է, որ այս ամենիարդյունքում ավելի շատ կորցնում է ոչ թե պարզամիտ մտածողությամբհիմարը, այլև նա, ով ստիպված է ապրել այդ հիմարի հարևանությամբ...»։

Ադրբեջանի ապատեղեկատվությանն ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որում իբր պատկերված է ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ դիվերսանտը:

«Այս անձը քաղաքացիական անձ է, մեր բանակում նման զինծառայող չկա. տեսքն անգամ պարզ դա է ասում: Մենք ծանոթ ենք հասարակ մարդկանց դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական մեթոդներին»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութում ի պատասխան հայերեն տրված հարցերի՝ Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նշում է, որ ծնվել և բնակվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղում: Նա ասում է, որ ծնվել է 1974թ. նոյեմբերի 16-ին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) Դովեղ գյուղը, ինչպես ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում:

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ չի ճանաչում Զավեն Հովհաննեսի Կարապետյանին, նրանց համայնքում նման անձ չի բնակվում, նա որևէ տեղեկություն չունի: 

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքել են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրության, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին ու նրան ներկայացրել են որպես դիվերսանտ: 

Ուշագրավ է, որ ադրբեջանցի մյուս օգտատերերը, արձագանքելով Մասիմովի գրառմանը, ծաղրել են՝ ասելով, որ սահմանախախտին կտանեն Բաքու, ապա կսկսեն հովվին ներկայացնել իբրև հայտնի հայ քաղաքագետ կամ լրագրող՝ ակնարկելով իրենց իշխանությունների հերթական կեղծիքի արդյունքում ստեղծված այսպես կոչված խաղաղության պլատֆորմը: Մյուսներն արձանագրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում գյուղերի միջև հեռավորությունը 5-6 կմ է և հեշտ է մոլորվելը: Օգտատերերից մեկն էլ կոչ է արել տեղեկությունը հրապարակող անձին հետևել Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին ու դրան հակառակ տեղեկատվություն չհրապարակել:

Գրառումը կատարելուց կարճ ժամանակ անց Խասիմ Մասիմովը, տեղի տալով ճնշումներին, հեռացրել էր այն սոցիալական ցանցի իր էջից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Զավեն Հովհաննեսի Կարապետյանը բավականին խնդրահարույց մարդ է, տարօրինակություններ է ունեցել: «Անորոշ կյանք է վարել, տարեցների տանը գրանցվել է ընդհամենը այն բանի համար, որ անձնագիր ստանա, քանի որ բնակության վայր չի ունեցել: Վանաձորում տարբեր տեղեր որոշակի ժամանակահատվածում բնակվել է, աղբ է հավաքել, անտուն է եղել: Ինքը վանաձորցի չէ, չգիտեմ, թե որ մանկատան սան է եղել, անորոշ զբաղմունքի տեր է եղել: Երկար տարիներ է իրենից որևէ տվյալ չկա»,- նշեց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ այս տեղեկությունները տարեցների տան աշխատակիցներն են հիշել: «Ինքը նույնիսկ ծերանոցում չի էլ մնացել, դատված է եղել: Երկար ժամանակ է աշխատակիցներից ոչ ոք իրեն չի էլ տեսել: Երբ որոշ ժամանակ էլ շփվել է աշխատակիցների հետ, զգացվել է, որ հոգեկան խնդիրներ է ունեցել»,- ասաց Վանաձորի քաղաքապետը:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай