ԿԱՀ-ում ցեղախմբերի միջեւ բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԿենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել։ Բրիայի քաղաքապետը հայտնել է, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ փողոցներում դեռ սպանվածների դիեր կան, հայտնում է Reuters-ը։
«Սինհուայի» տվյալներով, բախումները տեղի են ունեցել «Սելեկա» ու «Անտիբալակա» զինված խմբավորումների միջեւ։
«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տվյալներով, եւս 43 տուժածներ են տեղափոխվել հիվանդանոցներ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԿԱՀ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները Հռոմում ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր։ Ըստ պայմանավորվածության, հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը՝ երկրի ամբողջ տարածքում, ինչն առաջին քայլը կդառնա երկարաժամկետ խաղաղության սահմանման ճանապարհին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



