Էլիզաբեթ II-ի ամուսնուն հոսպիտալացրել են վարակիչ հիվանդության պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը` Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, անվտանգության նկատառումներից ելնելով հոսպիտալացվել է վարակիչ հիվանդության պատճառով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ Էդինբուրգի դուքսը երեքշաբթի երեկոյան տեղափոխվել է Էդուարդ VII արքայի անվան հիվանդանոց` վիրուսի բուժման նպատակով: Բուքինգհեմյան պալատում նշել են նաև, որ արքայազն Ֆիլիպը լավ տրամադրություն ունի:
Հունիսի 10-ին Էդինբուրգի դուքսը դարձել է 96 տարեկան: Մայիսին հայտնի էր դարձել, որ արքայազն Ֆիլիպը կհեռանա գործերից և այլևս չի կատարի արարողակարգային պարտականությունները:
Նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում արքայազն Ֆիլիպը 110 օր է անցկացրել` մասնակցելով պաշտոնական միջոցառումներին և դարձել է զբաղվածության առումով 5-րդ անձը թագավորական ընտանիքում:
Նոյեմբերին Էլիզաբեթ Երկրորդն ու Էդինբուրգի դուքսը նշելու են ամուսնության 70-ամյակը:



