Քաթարի էմիրը հաղորդագրություն է փոխանցել Պուտինին. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՔաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին Ռուսաստանում դեսպանի միջոցով նամակ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայում AlJazeera-ի թղթակցին:
«Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին հաղորդագրություն է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ անդրադարձել է երկկողմ հարաբերությունների թեմային և Պարսից ծոցում ճգնաժամի առնչությամբ վերջին իրադարձություններին: ՌԴ արտգործնախարարին նամակը փոխանցել է Մոսկվայում Քաթարի դեսպան Ֆահդ բեն Մուհամադ ալ-Աթիյան»,- հայտնել է հեռուստաալիքը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:



