Ադրբեջանցի սակրավորներ են վիրավորվել թուրք–իրանական սահմանը ականազերծելիս
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարություն է տարածել, թե թուրք–իրանական սահմանը ականազերծելիս երկու ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել:
«Հունիսի 20–ին, ժամը 7:00–ի սահմաններում ականազերծման գործողության ժամանակ ական է պայթել, որի հետևանքով սակրավորներ` Հեզի Ասլանովը և Ռուսլան Քասիմովը վիրավորում են ստացել: Վիրավոր սակրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
Ըստ ANAMA–ի՝ ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում աշխատում էին Թուրքիայի տարածքների ականազերծմամբ զբաղվող MECHEM ընկերության և Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության միջև կնքված պայմանագրով:
Նշվում է, որ ադրբեջանցի սակրավորները թուրք–իրանական սահմանի ականազերծումը սկսել են դեռ ապրիլի 19–ից, և մինչ վիրավորվելը «հազարավոր ականներ են վնասազերծել»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



