Ֆրանսիայի արդարադատության եւ եվրոպական գործերի նախարարները լքում են կառավարությունը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն հայտարարել Է, որ լքում Է կառավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով նախարարի հայտարարությանը: «Ես որոշում ընդունեցի հաջորդ կառավարության մաս չլինել: Դրա շուրջ ես մամուլի ասուլիս կանցկացնեմ տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին)»,- ասել Է Բայրուն:
Բացի այդ, կառավարությունից հեռանալու մասին հայտնել Է եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը: Նա իր ներկայիս պաշտոնը թողնում Է, որպեսզի գլխավորի «Դեմոկրատական շարժման» խմբակցությունն Ազգային ժողովում: Նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել Է երկրի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարի հրաժարականը: Նախարարն իր հրաժարականը եւ կառավարության նոր կազմում ընդգրկվել չցանկանալը պատճառաբանել Է նրանով, որ մտադիր Է պարզություն մտցնել «Դեմոկրատական շարժում» կուսակցության, որի ղեկավարության անդամներից մեկն Է ինքը, ներկայացուցիչների կողմից օրենքների խախտման շուրջ ծագած կասկածների հարցում:
Գուլարն իր հայտարարության մեջ ընդգծել Է, որ «մտադիր Է ապացուցել իր բարի կամքը» այն պնդումների կապակցությամբ, ըստ որոնց կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեթոդով իր կողմից հափշտակվել են Եվրոպական խորհրդարանի միջոցները: Le Mond թերթի պնդումներով՝ Գուլարը այդ կերպ վճարում Էր այն մարդկանց աշխատանքը, որոնք Ստրասբուրգում չԷին հայտնվում Եվրախորհրդարանում, այլ շարունակում Էին աշխատել կուսակցության աշխատակազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



