«Բյուրեղյա արքայադստեր» շքեղ իտալական հարսանիքը․ 900 հազար դոլար արժեցող զգեստ՝ պատված 500 հազար Swarovski բյուրեղներով (ֆոտո)
ФОТО23- ամյա Վիկտորյա Սվարովսկին հանդիսանում է Swarovski բյուրեղյա կայսրության ժառանգորդը և զարմանալի չէ, որ Վիկտորյայի հարսանիքը ևս անցել է փայլուն։
Վիկտորյան, ով նաև հայտնի երգչուհի է Ավստրիայում, ամուսնացել է անշարժ գույքի ներդրումային ոլորտում աշխատող ընկերոջ՝ Վերներ Մուրզի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի Տրիեստ քաղաքում՝ Ադրիատիկ ծովի ափին անցած շաբաթավերջին։ Հարսանիքը տևել է 3 օր։
Բյուրեղյա թագուհին ցնցել է 46կգ հարսանեկան զգեստով, որը կարել է Դուբայում աշխատող դիզայներ Մայքլ Սինկոն, ում աստղային հաճախորդներից են նաև Բեյոնսեն, Ջեննիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Լեդի Գագան։ Զգեստը, ըստ լուրերի, արժեցել է մոտ 900 հազար դոլար ու պատված է եղել 500 հազար Swarovski բյուրեղներով։ Զգեստի հետ Վիկտորյան կրել է 8մ երկարություն ունեցող քող ու Jimmy Choo բարձրակրունկներ։
Զույգի հարսանիքին, որ հանդիպել է 2010թ․-ին, ներկա են եղել մոտ 250 հյուրեր։ Այն տևել է 3 օր շարունակ ու հարսն էլ կրել է 3 շքեղ զգեստներ։
Դեպի խորան Վիկտորյային ուղեկցել է հայրը՝ Պոլ Սվարովսկին։
Ճոխությամբ զգեստին չէր զիջում նաև հարսանեկան տորթն ու հրավառություն։
.jpg)
.jpg)
.jpg)





1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



