Թուրք սյունակագիրն Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ կարող է ազատազրկվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական Diken պարբերականի սյունակագիր Լևենթ Գյուլթեքինի դեմ մեղադրական է ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում նշվում է, թե Գյուլթեքինը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին մի հաղորդման ժամանակ իր խոսքում վիրավորանք է հնչեցրել Էրդողանի հասցեին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Դատախազությունը վճռել է, որ թուրք գրողն անցել է քննադատության սահմանն ու վիրավորանք է հասցրել երկրի նախագահին:
Մեղադրականի ընդունման պարագայում Լևենթ Գյուլթեքինը կարող է դատապարտվել մինչև չորս տարի և ութ ամիս ազատազրկման:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



